© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

Մրգեր՝ օգու՞տ, թե՞ վնաս

Հայտնագործություն արած չենք լինի, եթե ասենք, թե ինչքան օգտակար են մրգերը և  որքան հարուստ են վիտամիններով և հանքային նյութերով, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմի ճիշտ կենսագործունեության համար: Շատ գիտնականներ և սննդաբաններ այն կարծիքին են, որ մրգերը իրենց մեջ ունեն բոլոր սննդային տարրերը, որոնք գործնականում անհրաժեշտ են մարդուն: Այս բոլորով հանդերձ, ցավոք, մենք չգիտենք, թե ինչպես ճիշտ ուտել մրգերը: Դրանք սխալ օգտագործելու  պատճառով մենք ոչ միայն չենք ստանում այնքան կարևոր վիտամինները և միկրոտարրերը, այլ նույնիսկ վնասում ենք մեր օրգանիզմը: Սխալ օգտագործելու արդյունքում առաջանում են այրոցներ, որովայնի փքվածություն, և ընդհանրապես խանգարվում է մարսողության բնականոն գործընթացը:  Իսկ  ճիշտ օգտագործելու  համար մենք պետք է որոշ տեղեկություններ իմանանք նրանց մասին: Միրգը հարուստ է բջջանյութերով, ածխաջրատներով, սպիտակուցներով, ճարպերով, վիտամիններով, ջրով,  ֆերմենտներով:
Եվ այսպես. ինչպե՞ս ճիշտ ուտել մրգերը: Ամենից առաջ հարկավոր է ուտել բնական, թարմ վիճակում: Եփած մրգերի մեջ շատ քիչ օգտակար նյութ է մնում: Ընդամենը` կոնսերվանտներ, շաքար և վերջ: Սա վերաբերում է մուրաբաներին, ջեմերին, հյութերին, կոմպոտներին, կարամելացված մրգերին, ցուկատներին և այլն: Բացառություն են  չրերը: Իսկ սրանք պետք է պատրաստել միայն տնային պայմաններում, առանց շաքարի:
Մրգեր ուտելու հաջորդ  կանոնը. մրգերը աղանդեր կամ դեսերտ չեն: Մարդկանց մեծամասնությունը սովորություն ունի միրգն ուտել ճաշից անմիջապես հետո, որպես հավելում կամ պարզապես զվարճություն` աղանդեր: բայց սա արմատապես սխալ մոտեցում է: Հակազդեցության մեջ մտնելով մյուս սննդամթերքների հետ, մրգերը ստամոքս-աղիքային համակարգում առաջացնում են խմորման գործընթացներ, որոնք դրսևորվում են այրոցի, փքվածության, ցավերի զգացումով և այլ տհաճ զգացողություններով: Միրգն ինքը առանձին սննդատեսակ է, և պետք է ուտել մնացած սննդամթերքներից անկախ: Միրգը կարող է  լավագույն նախաճաշը լինել ձեզ համար: Օրը սկսեք մրգերով, դրանք մեծ էներգիա են տալիս օրգանիզմին, արագացնում մետաբոլիզմը, մարսողության համար մեծ ուժ և ժամանակ չեն պահանջում, քնկոտության զգացում  չեն առաջացնում և նաև ծանրության զգացում՝  որովայնի շրջանում: Մրգերն ուտելուց հետո հարկավոր է  մի որոշ ժամանակ սպասել՝  այլ սննդամթերք ընդունելու համար: Ասենք, որ հյութալի մրգեր ուտելուց  հետո կարելի է սպասել կես ժամ, իսկ պտղամսով հարուստ մրգերից հետո` 1 ժամ --ասենք՝  բանան, չիր, խուրմա, չամիչ: Արժե նշել, որ հյութերը, ջեմերը և քաղցրավենիքները սննդային արդյունաբերության բիզնեսի մի մասն: Փաթեթավորված հյութերը, մրգային ժելեները, կիսելները, պովիդլոները, յոգուրտները և նույնիսկ մանակական սնունդը իրականում քիչ ընդհանուր բան ունեն մրգերի հետ: Գովազդներում մենք տեսնում ենք պտուղների ծանրությունից կքած ողկույզներ , կարմրաթուշ, ժպտացող ֆերմերներ` զամբյուղները ձեռքներին…իսկ արդյունքում այնտեղ  շաքար է, կոնսերվանտներ, համային հավելումներ և այլ քիմիական բաղկացուցիչներ...
Դե ինչ,  դուք սիրու՞մ եք մրգեր...

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon