© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

Արդյո՞ք շոկոլադը այդքան վատն է

 

 

Չկա մարդ, որ երբևէ փորձած և վայելած չլինի շոկոլադ։ Եկեք հիմա պարզենք թե իրենից ի՞նչ է իրականում ներկայացնում առաջին հայացքից անմեղ, գեղեցիկ, անվնաս թվացող այս կերակուրը։
Եկեք սկսենք քիմիական կառուցվածքից։ Շոկոլադը ստեղծում են կակաոի հատիկներից։ Կակաոն իր մեջ պարունակում է տանին։ Այն խանգարում է մեր ստամոքսում մարսողական էնզիմների արտադրմանը, որն էլ բերում է ստամոքսի խանգարման։ Այն նաև ջրազրկող է, որը բերում է փորկապուկի և մաշկի չորացմանը։
Թեոբրոմինը հիմնական քիմիկատն է շոկոլադի մեջ, որը առաջացնում է գլխացավեր, կենտրոնական նյարդային համակարգի բորբոքում, անքնություն, քոր, դեպրեսիա և անհանգստություն։ Սա մի բան չէ, որ պետք է անուշադրության մատնվի։
Կակաոյում պարունակվող կոֆեինը գործում է ինչպես թմրանյութ՝ տանելով կախվածության։ Այն տալիս է շատ արագ քիմիական «վերելք» մտավոր գործունեությանը, բայց միշտ ավարտվում է ուղեղի դանդաղ աշախատանքով, քան կար սնունդը ընդունելուց առաջ։
Մեթիլքսանտիները, որոնցից են կոֆեինը և թեոբրոմինը նաև, գեղձային մարմիններում առաջացնում են բջիջների անկանոն աճ, որի հետեևանքով առաջանում է կիստա և բարորակ ուռուցք կրծքում։​
Մենք կարող ենք կանխարգելել այդ աճը հրաժարվելով մեթիլքսանտիններից։ Շատ կանայք են խոստովանել, որ երբ դադարել են օգտագործել շոկոլադ, թեյ կամ նման այլ սնունդներ, ապա կիստան մի քանի ամսից վերացել է։
Կակաոյի հատիկը ունի դառը համ և իրական շոկոլադը առանց շաքարի դառը շոկոլադն է, դրա համար շոկոլադը համեղ սարքելու համար ավելացնում են ռաֆինացված շաքար։ Բացի այդ կակաոի հատիկի փոքրիկ հատիկային տեքստուրան ծածկում են յուղով, կաթով և սերով։ Եվ քանի որ հատիկի կալորիականության 50% կազմում են ճարպերը, ապա վերջնական արդյունքը, որոնք խանութներում վաճառում են, իրենցից ներկայացնում են ծանր, յուղալի, դժվար մարսելի մի սնունդ։
Կակաոի հատիկները բերվում են այնպիսի երկրներից, որտեղ սանիտարական պայմանները շատ վատն են։ Երբ որ կակաոի եղջյուրները քաղում են ծառից, այն մի քանի օր փռում են հատակին թթվային պրոցես անցնելու համար։ Այս թթվայնությունը առաջացնում է շոկոլադի բույրը։​ 

 

Տաք, բուրավետ հատիկները գրավում են միջատների, կրծողների և շների ուշադրությունը։ Շատերն են նկատել, թե ինչպես են շները հանգիստ շրջում ու միզում նրանց մեջ։ Թթվածության ժամանակ ջերմաստիճանը հատիկի ներսում մեծանում է։ Քանի որ ջերմությունը և խոնավությունը մեծանում են, ապա մեծանում է նաև բակտերիաների աճը։ Եվ այդպես նրա մեջ զարգանում են նաև քաղցկեղ առաջացնող վիրուսներ։ Վերը նկարագրվածը ցույց է տալիս, որ շոկոլադը մաքուր կերակուր չէ։ Դրա համար ԱՄՆ ի առողջության, կրթության և բարեկեցության նախարարությունը առաջարկում է միջատների, կրծողների և այլ բնական կեղտերի հետևանքով աղտոտության սահմանափակման հետևյալ միջոցները՝

1. Այն պահանջում է, որ կենդանիների տեսանելի պինդ կեղտերը չպետք է գերազանցեն 10մգ 0,5կգ-ում։​
2. Երեք ճաշի գդալ շոկոլադի փոշու մեջ չպետք է գերազանցի 75 միջատի մարմիններ։

 

Այնպես, որ շատ ալերգիաներ առաջանում են հենց այսպիսի աղտոտությունից։
Առաջարկում ենք այլ տարբերակ։ Եղջերենու պտուղ։ Շատ քչերն են նման բան փորձել։ Այն հիմնականում աճում է Միջին Ասիայում, այն ունի եղջերանման պտուղներ, որի մեջ կան հատիկներ, որոնիցից ստանում են փոշի և որը ունի շոկոլադի համ։ Եղջերենու պտուղը, ի տարբերություն շոլկոլադի, բնական քաղցր է և երեք անգամ ավելի հարուստ է կալցիումով, 1/3 ով ավելի քիչ է կալորիականությամբ և 17 անգամ քիչ ճարպով։ Սա հարուստ է նաև պեկտիններով, որոնք օգնում են խոլեստերինի մակարդակի իջեցմանը օրգանիզմում։ Եղջերենու պտղի փոշին կարող է փոխարինել շոկոլադին ամեն տեսակի սննդամթերքների պատրաստման մեջ։ Այն լավ բնական շաքարի աղբյուր է նաև, մոտ 50% բաղկացած է բնական շաքարից։ Այս պտղից անհանգստանալու պատճառ չունեք։ Այն չի պարունակում տանին, թեոբրոմին, կոֆեին, և ոչ էլ մեթիլքսանտիններ։ Այն չի պահանջում թթվածության պրոցես, որպեսզի առաջացնի բուրմունք։ Այն չի առաջացնում ալերգիաներ։ Այն չունի դառը համ և հատիկավոր տեքստուրա։

 

Աստվածաշնչյան փաստարկներ
Անառակ որդին եղջերենու պտուղ էր ուտում`
​«Եվ նա ցանկանում էր իր փորը լցնել այն եղջյուրներովն (եղջերենու պտուղ), որ խոզերն ուտում էին...»։ (Ղուկ. 15.16)
Հովհաննես Մկրտիչը նույնպես դրանից ուտում էր`
«Եվ ինքը Հովհաննեսը ուներ իր հագուստը ուղտի բրդից, և կաշվե գոտի իր մեջքին, և նրա կերակուրն էր մարախ և վայրի մեղր»։ (Մաթ. 3.4)
Շատ գիտնականներ գտնում են, որ այստեղի օգտագործված բառը (հունարեն - akridas), ոչ թե կենդանի մորեխ է, այլ պտուղ է, որը աճում է ծառի վրա, Միջին Ասիայում, և որի անունն է անգլերեն – carob, ռուսերեն – рожковое дерево, հայերեն – եղջերենի։

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon