© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

Ի՞նչ կա կոսմետիկայի մեջ, որի մասին մեզ չեն ասում

 

Կոսմետիկան այն է, ինչը մենք կիրառում ենք մեր մարմնի վրա, ինչպիսին են օրինակ օճառը, ատամի մածուկը, բերանի խոռոչը լվանալու հեղուկը, շամպունը, դեզոդորանտը, սափրվելու կրեմը և դիմահարդարման տարբեր պարագաները:
ԱՄՆ-ում արդեն 20 տարի է գործում է ապրանքի պարտադիր պիտակավորման օրենքը, որպեսզի գնորդները կարողանան կարդալ, թե ինչ է պարունակում այս կամ այն ապրանքը: Իսկ մեր երկրում դա շատ հազվագյուտ ապրանքների վրա կարող ենք տեսնել, իսկ մնացածի դեպքում պիտակը կա, պարզապես պարունակության չնչին մասի մասին է գրված և գնորդը գնում է մի բան, որ մասին իրազեկված չէ:
Այսօր մենք ձեզ կլուսաբանենք, թե իրականում ի՞նչ կարող է լինել այն կոսմետիկայի մեջ, որը դուք գնում եք, և ինչպիսի՞ վնաս այն կարող է հասցնել ձեզ և ձեր ընտանիքին:
Մեր մաշկը հանդիսանում է պաշտպանիչ միջոց արտաքին վնասակար նյութերի նկատմամբ, սակայն արհեստական ճանապարհով մենք ինքներս հաճախ գործում ենք ի վնաս մեզ: Երբ դուք ձեր դեմքին քսում եք որևէ կրեմ կամ սափրվելու գել, ապա որոշ քիմիկատներ ներծծվում են ձեր մաշկի մեջ և մտնում ձեր օրգանիզմ, որտեղ նրանք կարող են պահպանվել շատ օրեր:
Ներկայացնենք մի քանի վնասակար քիմիկատներ, որոնք ներկա են համարյա բոլոր կոսմետիկայի մեջ՝


Նատրիումի լաուրիլ սուլֆատ (Sodium Lauryl Sulfate)
Այս նյութը շատ ուժեղ քիմիկատ է, որը ստեղծվել է հատուկ ավտոլվացման կենտրոնների հատակները մաքրելու համար: Խնդիրը նրանում է, որ այս նյութը այլատարրում է սպիտակուցը, իսկ մեր օրգանիզմը բաղկացած է սպիտակուցներից: Այլատարրման արդյունքում ամինաթթուների միջև կապը քայքայվում է, սպիտակուցը կորցնում է իր ակտիվությունը և դառնում է անպիտան: Նատրիում լաուրիլ սուլֆատ օգտագործվում է շամպունների, ատամի մածուկների, տարբեր լասիոնների և կրեմների մեջ: Ուսումնասիրությունները ցույց են տվել որ այն վնասում է աչքերը, մարմնի բջիջները և ընդհանուր օրգանիզմը: Այն կարող ե միացության մեջ մտնել ապրանքում պարունակվող այլ բաղադրիչների հետ և վնասել մաշկը ու առաջացնել բորբոքում: Ճապոնիայի ատամնաբուժական ասոցիացիան փորձեր է կատարել նատիրում լաուրիլ սուլֆատի վրա և հայտնաբերել, որ այն մուտագեն է և կարող է փոփոխություն կատարել բջջի գենետիկայի մեջ: Մինչև 6 տարեկան երեխաները, եթե օգտագործեն նման նյութ պարունակող կոսմետիկա, ապա այն չի թողի որպեսզի նրանց աչքի սպիտակուցները կապվեն անհրաժեշտ ձևով:
Այս նյութը արգելված է Եվրոպայում և կենտրոնական Ամերիկայում:

 

Պրոպիլեն գլիկոլ
Սա մարդկանց ավելի հայտնի է անտիֆրիզ անվամբ, որը հաճախ օգտագործում են

 

ավտոմեքենաներում ջուրը չսառելու համար: Այս նյութի արտադրողները օգտագործման գրքույկի մեջ նախազգուշացնում են, որ եթե այն հայտնվեց մարդու մաշկի վրա, ապա կարող է առաջացնել անոմալիաներ լյարդում և վնասել երիկամները: Պրոպիլեն գլիկոլը կարող է մաշկի միջոցով ներթափանցել արյան մեջ և մնալ օրգանիզմում մի քանի օրեր կամ շաբաթներ: Այս նյութը օգտագործվում է կոսմետիկայի, ինչպես նաև սննդամթերքների արտադրության մեջ (կեքս, պաղպաղակ): Այն պահում է ապրանքի խոնավությունը և չի թողնում որպեսզի սառչի ցուրտ պայմաններում: Դուք նկատած կլինեք, որ համարյա բոլոր կոսմետիկաները, ինչպես նաև շատ ուտելիքներ ցուրտ ձմռան պայմաններում չեն սառչում, և դա ի շնորհիվ պրոպիլեն գլիկոլի: Այն օգտագործվում է համարյա բոլոր շրթներկների մեջ և դրանով իսկ ազատ մուտք ունի մարդու ուղեղի լիմբիկ համակարգ: 

Գույն տվող նյութեր
Օրինակ կարմիր շրթներկի մեջ պարունակվող FD & C Red No. 3 նյութը, որը պարունակվում է նաև շատ այլ կոսմետիկաների մեջ, երբ կիրառում ես կաթնագեղձի վրա, ապա առաջանում է կրծքի քաղցկեղ: Այս նյութը դեռ գտնվում է մեր երկրի վաճառասրահներում և այն քաղցկեղածին է:
Մանիկյուրների, դրանց հեռացման համար նախատեսված նյութերի և ակրիլ եղունգները կպցնելու համար նախատեսված սոսինձների մեջ պարունակվող քիմիկատները նույնպես ներթափանցում են եղունգների միջոցով մարդու օրգանիզմ:

Նավթի կողմնակի արտադրություններ և քաղցկեղածին նյութեր
Շամպունները երեխաների աչքերը մռմռացնում են, դրա համար որոշ արտադրողներ գտել են ելքը, թե ինչպես շամպունը սարքեն հասանելի փոքրիկներին, որպեսզի նրանց աչքերը չմռմռան: Նրանք իրենց արտադրվող շամպունների մեջ ավելացնում են էթիլենի օքսիդ, որը հանդիսանում է քաղցկեղածին նյութ:
Բացի այդ, երեխաների համար նախատեսված շատ արտադրանքներ պարունակում են շատ մեծ քանակի նավթի կողմնակի արտադրություններ, ինչպես օրինակ զտված նավթամոմ և հանքային յուղ: Երեխաների իմունային համակարգը ի վիճակի չէ դիմագրավել նման ահեռի քանակի քիմիկատներին:

 

Օծանելիքներ
Բուրմունքները ուղիղ գնում են մարդու ուղեղի լիբիկ համակարգ: Հիմնականում, օծանելիքները պատրաստվում են մոտ 5000 ածխաջրածիններից, որոնք բոլորը սինթետիկ են: Հիմնականում այդ գեղեցիկ ապակե ամանների մեջ բնական վարդեր չեն ճզմված: Երբ մարդու մարմինը հյուծվում է, այն դառնում է զգայուն բուրմունքների նկատմամբ՝ օծանելիքներ, աերոզոլներ, լվացքի միջոցներ: ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը ասում է, որ դրանք առաջացնում են նյարդային և ուղեղային խանգարումներ, հատկապես նրանք ուսումնասիրել են կապը արհեստական բուրմունքների և բազմակի սկլերոզի, քրոնիկական հյուծվածության և ֆիբրոմիալգիայի (մկանային և հոդերի ցավեր, հյուծվածություն) միջև:
Այն ինչ մարդը շնչում է պետք է լինի բնական:

 


Իհարկե մենք հասկանում ենք, որ ներկա գերզարգացած աշխարհում շատերի համար գրեթե անհնարին է ապրել առանց կոսմետիկ ապրանքների (օճառ, շամպուն, մարմնի կրեմ, ատամի մածուկ, շրթներկ, մանիկյուր և այլ դիմահարդարման պարագաներ), բայց մեր խորհուրդն է ձեզ, որ եթե ուզում եք հոգ տանեք ձեր առողջության մասին, ապա օգտագործեք միայն ամենաանհրաժեշտները և այն էլ ամենաանհրաժեշտ պահերին:
Այսօր չէինք ասի, որ մարդիկ օգտագործում են միայն ամենաանհրաժեշտ կոսմետիկաներ, քանի որ շատերի դեմքերը պատված են «անճանաչելի» և «անանցանելի» մակիյաժով, հետո էլ երբ գալիս են տարբեր հիվանդությունները, ապա պատճառը փնտրում են միայն օդակաթիլային վարակների մեջ, քանի որ ըստ իրենց իրենք ընդհանրապես մեղավոր չեն և ապրում են շատ համեստ կյանքով:
Քչացրեք ձեր կոսմետիկան և ապրեք բնական կյանքով, ձգտեք օգտագործեք Աստծո տված բնական կոսմետիկան և շնչեք բնության բնական բուրմունքը:  

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon