© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

Լավ քնի 9 խորհուրդներ

 

1. Կանոնավոր մարմնամարզություն կատարիր - նախընտրելի է մաքուր օդում և արևի լույսի տակ: Մարմինը ավելի լավ կհանգստանա, եթե այն լինի ակտիվ օրվա ընթացքում:

2. Երեկոյան ծանր ուտելիք մի կեր – երբ անկողնում պառկելուց հետո մարմինը դեռ շարունակում է մասողական ընթացքը, ապա դու չես ունենա պատշաճ որակի քուն:​

3. Ունեցիր քնի կանոնավոր ժամեր – ամեն օր գնա քնելու միևնույն ժամին և արթնացիր նույն ժամին, ներառյալ հանգստյան օրերը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենաարդյունավետ քունը տեղի է ունենում ժամը 21:00 – 23:30 ընկած հատվածում:

4. Նախքան քնելը թուլացրու մարմինդ և միտքդ – ընդունիր տաք լոգանք, մեկ բաժակ բուսական թեյ ըմպիր, վայելիր ինչ-որ հանգիստ ընթերցանություն կամ մեղմ երաժշտություն, մարմնիդ հաճելի և մեղմ մերսում արա:

5. Խուսափիր տոնուսը բարձրացնող միջոցներից, գրգռիչներից – համակարգիչ, հեռուստացույց, ծխախոտ, կոֆեին...

6. Խուսափիր երեկոյան կռիվ առաջացնող վիճաբանություններից, զրույցներից և բախումներից – մինչև քնելը հեռացրու քեզանից անհանգստությունները և հուզմունքները: Ներողություն խնդրիր և վերականգնիր փոխհարաբերությունները նրա հետ, ում վիրավորել ես: Ձեռք բեր մաքուր խիղճ:

7. Խուսափիր ալկոհոլից – ալկոհոլը խոչընդոտում է մարմնի ինքնավերակառուցողական կարողությանը, երբ դու քնած ես: Ստուգեք ձեր դեղորայքները պարզելու թե արդյո՞ք դրանք չունեն քունը խանգարելու հատկություն:

8. Պատրաստեք զով, մութ, հարմարավետ, կոկիկ և հանգիստ քնի վայր – սենյակում պետք է լինի բավականին թարմ օդ, որպեսզի թարմացնի ձեր մարմինը և պարգևի լավ հանգիստ: Քնելուց առաջ բաց թողեք սենյակի պատուհանը, նույնիսկ եթե ցուրտ է դրսում:

9. Ժամանակ գտեք գոհություն հայտնելու նախքան քնելը – այն օրհնությունների համար, որոնք տեղի են ունեցել օրվա ընթացքում:

Մեր մարմինները մեկ այլ կարիք ունեն նաև քան ամենօրյա քունը: Արարչագործության ժամանակ Աստված մեզ տվեց նաև ամենշաբաթյա հանգիստ, որն է՝ շաբաթ օրը: Մեզ տրվում է առանց աշխատանքի մեկ ամբողջ օր, երբ մի կողմ դնելով ամբողջ շաբաթվա խնդիրները յուրահատուկ ժամանակ ենք անցկացնում Տիրոջ հետ: Սա շատ անհրաժեշտ է ընդհանուր առողջության համար: Այն նման է մի օազիսի մեր զբաղված կյանքի կենտրոնում:
Երկարատև հանգիստ ժամանակ առ ժամանակ նույնպես անհրաժեշտ է ունենալ մարմնի թարմացման և վերականգնման համար:

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon