© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

Հզոր բռունցք

Երբ առաջին դարերում հռոմեացիները նվաճում էին աշխարհը, բախվեցին մի փոքրիկ գյուղի, որը երկար ժամանակով կանգնեցրեց նրանց առաջխաղացումը: Հռոմեացիները ցանկացան գյուղին տիրել իրենց սիրելի եղանակով` երկարատև պաշարումով:  Այդ դեպքում զոհեր քիչ էին լինում, և սովամահության մատնված բնակիչները վաղ թե ուշ հանձնվում էին: Սակայն այս մի գյուղը հանձնվելու միտք չուներ…անցնում էին օրեր, շաբաթներ  և ամիսներ: Հռոմեացիները զարմանքի մեջ էին. գյուղը կտրված էր ողջ աշխարհից, մարդիկ մուտք չունեին ո՛չ դեպի դաշտերը, ո՛չ դեպի անասունները, և  պետք է որ  շատ արագ հանձնվեին: Սակայն  այն տպավորությունն էր, որ գյուղը ուտելիքի խնդիր կարծես թե չունի…
Եվ միայն հետո պարզվեց, որ նրանք սնվում էին՝ այն ժամանակ դեռևս  կիսավայրի բույսով, որը փոքր-ինչ հիշեցնում էր կաղամբին: Այս բույսի յուրահատկությունն  այն էր, որ նա փափուկ ջերմաստիճանային պայմաններում աճում էր կլոր տարին և այն էլ` որտեղ պատահի: Պաշարման հետևանքով գյուղը սկսել էր սովի մատնվել, ձմեռն էլ մի կողմից էր ճնշում նրանց և սկսում են ուտել հենց իրենց ոտքերի տակ աճող այդ տարօրինակ տեսքով բույսը:  Եվ պարզվում է, որ այդ բույսը թե՛ շատ սննդարար ու օգտակար է, և թե՛  ուժ ու   դիմացկունություն է տալիս: Գյուղն, ի վերջո, հանձնվում է:  Սակայն հռոմեացիները գնահատում են գյուղացիների քաջությունն ու տառապանքները և ետ են նահանջում:   Հրաշք կաղամբը, իսկ հետագայում նաև այդ գյուղը անվանում են «Բրոկկոլի», ի պատիվ լատիներեն Bracchium- բառի, որ նշանակում է բռունցք և որը խորհրդանշում է թշնամուց պաշտպանվելու քաջությունը:
Իսկ այսօր այս բույսը հրաշալի միջոց է` պաշտպանվելու մարդու ամենաոխերիմ թշնամիներից մեկի` ավելորդ քաշի դեմ: Պատկերավոր ասած, նա մարտնչում է օրգանիզմի ճարպերի դեմ: Բրոկկոլին ունի մեծ տարածում  բուսակերների շրջանում: Այս բույսը խորհուրդ են տալիս սննդաբանները և աղեստամոքսային համակարգի մասնագետները: Ինչի՞ հաշվին է տեղի ունենում նիհարելու գործընթացը: Բրոկկոլին ամենացածր կալորիականություն ունեցող բանջարեղեններից մեկն է: 100 գրամի մեջ այն կազմում է ընդամենը  30  կիլոկալորիա:   Երկրորդ պատճառն այն է, որ այս բույսը ազդում է ախորժակի  վրա: Իսկ սա կարևոր է այն մարդկանց համար,ովքեր չեն կարողանում զսպել իրենց ախորժակը:    Շնորհիվ այն բանի,որ նրա մեջ շատ կան ջրով լցված կոպիտ բջջաթելիկներ, կաղամբն ընդունակ է հաշված րոպեների ընթացքում հագեցնել քաղցը: Իտալիայում նրան հաճախ անվանում են   «Օլիվյե Ռայվլ», որ թարգմանաբար նշանակում է   ձիթապտղի հակառակորդ: Ապացուցված ճշմարտություն է, որ   միկրո և մակրոտարրերի պարունակությամբ բրոկկոլին լիիրավ մրցակցում է Իտալիայում ամենասիրելի սնդամթերքի` ձիթապտղի հետ: Բրոկկոլին հարուստ է համարյա բոլոր վիտամիններով` A, PP, B1, B2, B5, B6, B9, C, E, K: Մակրոտարրերից հարուստ է` կալցիումով, մագնեզիումով, նատրիումով, կալիումով, ֆոսֆորով: Միկրոտարրերից հարուստ է. երկաթով, ցինկով, պղնձով, մանգանով: Հյութալի պտղամիսը հարուստ է հակաօքսիդանտների ծանրակշիռ պաշարով, որոնք պայքարում են օրգանիզմի այն բջիջների ծերացման դեմ, որոնք պատասխանատու են մեր երիտասարդության և գեղեցկության համար:  Ի հավելումն այս ամենի, բրոկկոլին այն եզակի մթերքներից է, որի կազմում ներկա են մարդու համար անփոխարինելի ամինոթթուների լիակատար ցանկը: Դրանք են. վալին, իզոլեյցին, լեյցին, լիզին, մեթիոնին, թրեոնին, տրիֆտոֆան, ֆենիլալանին:  Բրոկոլլին  բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր տոնուսը, ամրացնում է անոթները և աճառային հյուսվածքը, մաքրում օրգանիզմը մնացորդներից և թույներից, բարելավում արյան կազմը: Բրոկկոլիի ծաղկաթերթիկներում պարունակվող սուլֆոռաֆոն   նյութը մեծապես հակազդում է քաղցկեղային բջիջների աճին: Իսկ բույսի ցողունը  բարերար է ազդում ստամոքսի խոցի, գաստրիտի, կատարակտի դեմ բուժման պայքարում:
Դե ինչ, հետաքրքրե՞ց: Այլևս անտարբեր մի անցեք այս մի քիչ տարօրինակ տեսքով կաղամբի կողքով: Այն կարող է հզոր բռունցք  լինել անցանկալի հարձակումների ու ամեն տեսակի պաշարումների դեմ: 

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon