© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

Սնունդ եւ երջանկություն

 

Ֆրանսիացի նշանավոր սննդաբան Պիեռ Դյուկանին են պատկանում հետևյալ հիշարժան խոսքերը. «Սնունդը երջանկության տանող դռներից ընդամենը մեկն է»: Նրա առաջարկած կանոնները օգնում են ոչ միայն ձեռք բերել առողջություն, այլ նաև ունենալ հոգեկան հավասարակշռություն և երջանկության զգացում:

 

Կանոն 1: Շաքար: Յուրաքանչյուրիս օրգանիզմում շրջանառում է մոտավորապես 5 լիտր արյուն: Յուրաքանչյուր լիտր արյան մեջ լուծված է 1 գրամ գլյուկոզա կամ շաքար: Այսինքն մեր մարմնում առկա է 5 գրամ գլյուկոզա: Դա կազմում է 1 թեյի գդալ: Այժմ պատկերացրեք այսպիսի վիճակ: Երեկոյան, ծանր աշխատանքից հետո, դուք հոգնած և քաղցած տուն եք վերադառնում: Դա էլ դեռ բավական չէ, դուք աշխատավայրում վիճել եք ինչ – որ մեկի հետ, և ձեր տրամադրությունը տեղում չէ: Որպեսզի ցրեք մռայլ մտքերը, մխիթարվեք և խաղաղվեք, դուք մտնում եք սուպերմարկետ և տեսնելով ձեր սիրած թխվածքը կամ կոնֆետը, գնում եք այն և վայելում: Իսկ այժմ տեսնենք, թե ինչ է գրված տուփի վրա: Եթե դա սովորական թխվածքաբլիթ է, ապա նրա մեջ մոտավորապես 100 գրամ շաքար կա: Այժմ այն ամբողջովին ձեր արյան մեջ է: Այսինքն մոտավորապես 21 գրամ շաքար՝ յուրաքանչյուր լիտր արյան մեջ: Ցանկացած բժիշկ ձեզ կասի, որ այդպիսի քանակությամբ շաքարը արյան մեջ անհամատեղելի է կյանքի հետ. 20 րոպե հետո ձեզ մոտ դիաբետիկ կոմա կսկսվի, և դուք կմահանաք: Սակայն դուք, չգիտես ինչու, չեք մահանում: Ինչու՞: Ձեզ փրկում է մի փոքրիկ օրգան՝ ենթաստամոքսային գեղձը: Նա արտադրում է ինսուլին հորմոնը, որը հարձակվում է շաքարի վրա և ստիպում նրան հեռանալ ձեր արյունից:

Իսկ ու՞ր է անհետանում շաքարը: Նրա առջև 3 դռներ կան, և նա հերթով բախում է այդ դռները: Առաջինը բացում է լյարդը և հարգանքով պատասխանում. «Ներեցե՛ք, սակայն ես առանց այն էլ լի եմ շաքարով: Չէ՞ որ երեկ դու արդեն այստեղ էիր, կվերցնեմ երրորդ մասը, ավելին չեմ կարող»: Հաջորդ դուռը մկաններն են: Նրանք պատասխանում են. «Մեր տերը վերջին 24 ժամում անգործ է եղել, և մեզ չի ներգրավել ոչ մի ակտիվ գործունեության մեջ. ո՛չ զբոսանք, ո՛չ մարզադահլիճ, և նորից շաքար է կերել: Այդ պատճառով շատ կներեք, սակայն մենք շատ քիչ կվերցնենք»: Եվ միայն երրորդ դուռն է գրկաբաց ընդունում շաքարին: Դռան շեմին հայտնվում է հյուրընկալ ճարպ տատիկը, որը իր գիրկն է ընդունում շաքարի մոլեկուլներին՝ ասելով. «Արագ այստեղ եկեք, ի՛մ փոքրիկներ, բոլորիդ համար էլ տեղ կգտնվի»: Ահա այսպես է ինսուլինը փրկում մեր կյանքը: Իսկ արդյունքում մենք գիրանում ենք:
 

 

Կանոն 2: Խուսափե՛ք արդյունաբերական սննդից: Այսօր աշխարհում 2 միլիարդ 100 միլիոն մարդ տառապում է ավելորդ քաշից: Դա կազմում է մոլորակի բնակչության մեկ երրորդը: Ընդ որում, ճարպակալումը այսպիսի արագությամբ տարածվել է վերջին 40 – 50 տարում: Նախկինում այսպիսի բան չկար: Ի՞նչն է պատճառը. Արդյունաբերական սնունդը, որը այդ տարիներին կտրուկ աճ է ապրել և լցրել սուպերմարկետների ցանցը: Մեզ կարող է թվալ, թե մենք լավորակ սնունդ ենք գնում, սակայն դա բոլորովին էլ այդպես չէ:
Դա հասկանալու համար եկեք հետևենք այս շղթային: Պատկերացրեք, դուք անմիջապես եգիպտացորենի դաշտից պոկել եք եգիպտացորենը և բերել տուն: Ապա անմիջապես պատրաստել եք այն և կերել: Շատ կարևոր է այն ժամանակը, որի ընթացքում սննդարար նյութերը մտնում են արյան հոսք: Ինչքան կարճ է այդ ժամանակը, այնքան շատ ինսուլին է արտադրվում և այնքան շատ ավելորդ ճարպ է հավաքվում մեր օրգանիզմում: Սննդի մարսողության վրա ծախսված ժամանակը սահմանվում է գլիկեմիկ ինդեքսի սանդղակով: Այն 0 – ից մինչև 100 է: Հասկանալու համար պատկերացնենք, որ սա մեքենայի զրոյական արագությունն է, այսինքն մեքենան կանգնած է, չի շարժվում: Իսկ 100 – ը մեքենայի առավելագույն արագությունն է: Եվ այսպես. Երբ մենք կերանք հենց նոր տուն բերած եգիպտացորենը, արագությունը, որով նա մտնում է մեր արյան մեջ, հավասար է 30 կմ/ժ, այսինքն գլիկեմիկ ինդեքսը 30 է: Իսկ այժմ այդ նույն եգիպտացորենի հատիկները դաշտից տուն են բերում և պահածոյացնում և վաճառում սուպերմարկետներում: Արդյունաբերական այդպիսի մշակումից հետո արագությունն արդեն բարձրանում է և հասնում 50 կմ/ժ -ի: Այժմ եգիպտացորենի հատիկները վերածենք ալյուրի, որը ավելացնում են համարյա բոլոր թխվածքներին: Արագությունն ավելի է բարձրանում և հասնում 70 կմ/ժ-ի: Եվ վերջապես, այդ ալյուրից սննդային արդյունաբերությունը պատրաստում է եգիպտացորենի ձողիկներ, որն առաջարկում է երեխաներին: Այս դեպքում արագությունը հասնում է 92 կմ/ժ-ի: Այսինքն սա արդեն առավելագույն գլիկեմիկ ինդեքսն է: Մենք 30 – ից հասանք մինչև 92: Այսպիսով, ամեն անգամ օգտագործելով արդյունաբերական սնունդ, մենք ավելի ու ավելի ենք գիրանում: Իսկ արդյունաբերողները, բնականաբար, ավելի են հարստանում, քանի որ յուրաքանչյուր նոր փուլ հնարավորություն է տալիս նրան մի քանի անգամ բարձրացնել գինը:Եկեք հասկանանք: Մեր կյանքը կազմված է մոտավորապես 90 հազար սննդի ընդունումներից: Մենք պետք է կարողանանք ճիշտ ընտրություն կատարել և այդ ընտրությունը առաջարկենք նաև մեր երեխաներին: Մենք չենք կարող անկամ դիտորդները լինել այն բանի, թե ինչպես են աղավաղում մեր առողջությունը սննդային հսկաները, որոնք գերշահույթներ են ստանում մեր հաշվին:Եվ վերջապես երրորդ կանոնը՝ բացել բոլոր դռները երջանկության առաջ: Այն ոչ միայն լրացնում է նախորդ երկուսին, այլ ինքնին արդեն մեկ – առանձին նյութ է, որին խոստանում ենք անդրադառնալ մեր հաջորդ հոդվածների ժամանակ:

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon