© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

Սրտանոթային խցանումը անշրջելի չէ

 Սրտանոթային հիվանդությունները աշխարհում համար առաջին մարդասպանն են: Հայաստանում այն նույնպես առաջին տեղերում է:
Կանխարգելիչ բժշկության մասնագետները այժմ ապացուցում են, որ սրտի արյունատար անոթների խցանումը անշրջելի չէ, եթե մարդը փոխի իր ապրելակերպը:
Իսկ ինչպե՞ս կարող ենք հասնել նման արդյունքների: Դոկ. Նեյլ Նեդլին իր «Ապացուցիր դրական» գրքում ցույց է տալիս թե ինչպես հասնել այդ նպատակին գործնական ճանապարհով: Ահա առանցքային կետերի ամփոփումը՝
- Ընդունեք մի սննդակարգ, որը համապատասխանում է հետևյալ ցուցումներին՝
- 60-75% համալիր ածխաջրեր
- 15% սպիտակուցներ
- Խուսափեք կենդանական սպիտակուցներից, այդ թվում, կաթի սպիտակուց (կազեին) և ձու
- 0% խոլեստերին
- 10-15% ճարպեր բուսական աղբյուրներից՝ հատկապես ընկուզեղեն
- Ոչ մի կոֆեին՝ սուրճ, սև և կանաչ թեյ, կոկա կոլա, կոֆեին պարունակող դեղահաբեր...
- Կալորիաները չեն արգելվում, բայց խուսափեք շատ ուտելուց, որպեսզի ավելորդ քաշ ձեռք չբերեք
- Խուսափեք շաքարից՝ հատկապես կաթի հետ խառնված, ինչպիսիք են կրեմները, պուդինգները, բլիթները, պաղպաղակը, Պարմեզան պանիրը և այլն
- Կերեք ուտելիք արգինինի բարձր պարունակությամբ՝ դդմի աղացած սերմեր, սոյա, լոբի, ընկույզ, նուշ և այլն
- Օրական կերեք 15-40 գրամ բջջանք, հատկապես ջրալուծվող տեսակը, որը կա մրգերի, բանջարեղենի, ընդեղենի, ձավարեղենի ոչ ռաֆինացված վիճակներում:
- Խուսափեք մարգարինից և պինդ բուսական յուղերից, փոխարենը օգտագործեք «Էքստրա Վիրջին» ձիթապտղի ձեթ
- Խուսափեք մեծ քանակությամբ գետնանուշ օգտագործելուց՝ բարձր քանակի ճարպեր պարունակելու պատճառով: Փոխարենը օգտագործեք նուշ, ընկույզ...
- Կերեք ընկույզ շաբաթական 5 անգամ չափավոր քանակով՝ 50-75 գրամ
- Կերեք ֆոլիաթթու, վիտամիններ B6 և B12 պարունակող ուտելիքներ, իսկ եթե չկան օգտագործեք հավելումներ

- Ստացեք առնվազն 60 IU վիտամին E: Լավ աղբյուրներ են ցորենի սաղմը, բուսական ձեթերը, լոբազգիները, ընկուզեղենը և կանաչ տերևային բանջարեղենը
- Կերեք բետա-կարոտին պարունակող սնունդ՝ գազար, լոլիկ, բրոկոլի, ելակ, ձմերուկ, ծիրան, արքայախնձոր, կանաչ տերևային բանջարեղեն: Խուսափեք հավելումներից, քանի որ դրանք հայտնաբերվել են որպես վնասակար:
- Կերեք հակաօքսիդանտներով հարուստ ուտելիք՝ սխտոր, սոխ, բրոկոլի, առվյուտի ծիլեր, բազուկ, կարմիր պղպեղ, ծաղկակաղամբ, կաղամբ, գազար...
- Խուսափեք օգտագործել չափից ավելի երկաթ, ինչպես օրինակ կան կենդանական ծագման մթերքներում:
- Խմել օրական 6-8 բաժակ ջուր:
- Դադարեք ծխել ծխախոտ
- Կատարեք ֆիզիկական վարժություններ՝ շաբաթական 3 ժամ, ամեն անգամ 30 րոպե
- Խուսափեք սթրեսային իրավիճակներից
- Պահեք ձեր քաշը ձեզ համար նորմայի սահմաններում:
- Եղեք դրական և բարի տրամադրված շրջապատում
Ահա Դոկ. Ստոյ Պրոտոկորի կողմից առաջարկված լավագույն մթերքները սրտանոթների խցանման վերացման համար՝

 

 

 

 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon