© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

Անմահության բույսը

 18-րդ  դարի նավամատյաններում այսպիսի  հետաքրքիր պատմություն է պահպանվել: Մի ռուս ծովայինի, ով հիվանդացել էր արևադարձային տենդով, ստիպված են լինում իջեցնել նավից և թողնել Հարավային Աֆրիկայի կղզիներից մեկում: Մեկ ամիս հետո նավը դարձյալ անցնում է այդ կղզու մոտով: Ոչ մեկը հույս անգամ չուներ կենդանի տեսնելու այդ «Ռոբինզոն Կռուզոյին»: Սակայն նրանց մեծ անակընկալ էր սպասվում: Հյուծված, տանջված հիվանդի փոխարեն նրանք տեսնում են ուժով լեցուն, լիակատար առողջ մի տղամարդու: Նավաստին ընկերներին ցույց է տալիս մի բույսի հաստ տերևները, որոնք նա պարզապես ծամել էր ողջ հիվանդության ընթացքում: Այդ բույսը տեղաբնակների բառապաշարում անվանվում էր ալոե, որը թարգմանաբար նշանակում է առողջություն:  Տեղաբնակներն այդ բույսը օգտագործում էին նաև իրենց մարմինը շփելու համար, որպեսզի պաշտպանեն մաշկը տապից և տաք քամիներից:
Ասենք, որ այս բույսը շատ հաճախ է փրկել արշավախմբերի մասնակիցների կյանքը տարբեր հիվանդություններից: Ջրի բացակայության դեպքում խմում էին նրա հյութը, շփում մաշկը և կոշտուկները, բուժում դժվար լավացող վերքերը: Իսկ եթե ինչ – որ մեկը հիվանդանում էր, ապա նրան տալիս էին բույսի տերևները, որ ծամի:
Ներկայումս գոյություն ունեն բազմաթիվ դեղամիջոցներ՝ ալոեի հիման վրա, որոնք օգտագործվում են ստամոքս – աղիքային հիվանդությունների ժամանակ, գաստրիտների, էնտերոկոլիտների, ստամոքսի և 12 – մատնյա աղիների խոցերի դեպքում: Ալոեն օգտակար է նաև բրոնխիալ ասթմայի և թոքերի տուբերկուլյոզի, հիպոխրոմ սակավարյունության ժամանակ: Ամրապնդում է իմունիտետը, մաքրում արյունը: Աչքի հիվանդությունների բուժման ժամանակ այս բույսը օգտակար է բլեֆարիտի, կոնյուկտիվիտի, կերատիտի, ապակենման մարմնի մթագնման, առաջընթաց ապրող կարճատեսության դեպքում: Օգտագործում են նաև այրվածքների բուժման, երկար ժամանակ չլավացող վերքերի ու խոցերի, մաշկի ճառագայթային ախտահարման, բերանի խոռոչի, բորբոքային հիվանդությունների, մենստրուացիան կարգավորելու համար:
Օգտակար է նաև ալոեի հյութը: Երբ կտրում ենք այս բույսի տերևը, ապա այնտեղից դուրս է հոսում շատ դառը, ջրային հեղուկ: Դա էլ հենց բույսի հյութն է, որը օգտագործում են դեղամիջոցներ պատրաստելու համար: Այս հյութը օգտագործում են խրոնիկական փորկապությունների ժամանակ, այն  հանում է լեղին, ուժեղացնում է, բարելավում մարսողությունը: Սակայն նշենք, որ կիրառվում է փոքր չափաբաժիններով, այլապես կարող է թունավորում առաջացնել: Խորհուրդ չի տրվում օգտագործել նաև հղիության, ցիստիտի ժամանակ:
Ապացուցվել է, որ ալոեն օգնում է օրգանիզմին՝ մշակելու C և B12 վիտամինները: Իսկ այս վիտամինների անբավարարությունը, ինչպես հայտնի է, բացասաբար է ազդում մարդու արտաքին տեսքի, ներքին օրգանների և համակարգերի վիճակի վրա:
Եվս մեկ կարևոր պահ: Նախքան այս ուժեղ բույսը օգտագործելը հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ: Միայն մասնագետները կարող են ճշգրիտ ասել, թե որն է ճիշտ չափաքանակը կոնկրետ հիվանդության և կոնկրետ մարդու համար, որոնք են հնարավոր հակացուցումները և այլն:
Եղեք առողջ: 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon