© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

Կալցիումի թագավորը

 

Կալցումը (Ca) օրգանիզմի հիմնական միներալներից է: Հասուն մարդը իր մեջ պարունակում է մոտ 1200գր. կալցիում, որի 99%-ը գտնվում է ատամների և ոսկորների մեջ:
Կալցիումը անհրաժեշտ է հետևյալի համար՝
1.    Ոսկորների և ատամների ամրության​
2.    Նյարդային ազդակների փոխանցման
3.    Մկանների կծկման և թուլացման
4.    Արյան մակարդման
5.    Հորմոնների արտադրման
6.    Ֆագոցիտոզի (պրոցես, որի ժամանակ արյան հատուկ բջիջներ և օրգանիզմի հյուսվածքներ՝ ֆագոցիտներ, կլանում և մարսում են վարակիչ հիվանդությունների գրգռիչներին և մահացած բջիջներին)

Կալցիումի յուրացումը նվազեցնող գործոններ՝​

 

1.    Ճարպով և սպիտակուցով հարուստ ուտելիք
2.    Ֆոսֆորի (P) ավելցուկ կամ պակաս
3.    Մագնեզիումի (Mg) ավելցուկ կամ պակաս
4.    Վիտամին D –ի պակաս
5.    Երկարատև սթրեսը
6.    Մարսողական համակարգի արատներ

​Կալցիումի յուրացումը բարելավող գործոններ՝
1.    Արևի լույս
2.    Մտքի խաղաղություն
3.    Վիտամին C
4.    Ստամոքսի թթվայնություն
5.    Եթե հավելումի տեսքով է, ապա օգտագործել սննդի հետ

​Մեզի հետ կալցիումի կորուստը մեծացնող գործոններ՝
1.    Աղի ավելցուկ
2.    Սպիտակուցի ավելցուկ
3.    Նիկոտին
4.    Ալկոհոլ
5.    Կոֆեին

 

Վիսկոնսինյան համալսարանում կատարված ուսումնասիրություն


Երեք խումբ տղամարդիկ օրական օգտագործում էին 1400մգ (1,4գր) կալցիում

Սննդում սպիտակուցի քանակը                   Կալցիումը օրգանզիմում

                          48 գր                            -                        Ավելացում օրական 10 մգ

                         95 գր                             -                        Կորուստ օրական 30 մգ

                         142 գր                           -                        Կորուստ օրական 70 մգ

 

Մսամթերքը և կաթնամթերքը հարուստ են սպիտակուցով, և երբ որ ինչ որ մեկը տառապում է ոսկորային հիվանդությունով, ապա բժիշկները խորհուրդ են տալիս կալցիումով հարուստ մթերքներ, ինչպես օրինակ կաթ կամ կաթնաշոռ, որը տալիս է հակառակ ազդեցությունը, քանի որ դրանք նաև հարուստ են սպիտակուցներով: Այդ իսկ պատճառով, կալցիումի պակաս կամ ոսկորային հիվանդություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև 45 տարեկան անց կանանց, որոնցից հիմնականի մոտ դաշտանային ցիկլը դադրում է և տեղի է ունենում կալցիումի բավականին կորուստ, խորհուրդ ենք տալիս ստանալ կալցիում բուսական մթերքներից, որոնք հարուստ չեն սպիտակուցներով:Ձեզ եմ ներկայացնում կալցիումի թագավոր Քնջութին: Հին հունական պատմաբան Հերոդոտոսը այն անվանում էր «Սեզամ»: Ալի Բաբայի «Սեզամ բացվիր» արտահայտությունը լավ կապված է սրա հետ, քանի որ քնջութի հասուն պատյանները բարձր ձայնով բացվում են մի փոքր հպումից: Սերմերը լինում են շագանակագույն, կարմիր, սև, դեղին և փղոսկրի գույնի:100 գր քնջութի սերմերի մեջ պարունակվում է մոտ 1,5 գր կալցիում, որը հասուն մարդու օրական պահանջն է:Համեմատության համար նայեք աղյուսակը՝

Նկատեցինք որ քնջութը և մի շարք այլ բուսական կերակուրներ մոտ տասն անգամ ավելի բարձր են կալցիումի պարունակությամբ քան կաթնամթերքները: Եվ կոմունիստական ժամանակաշրջանների բժիշկների կողմից օգտագործած հեքիաթը, իբրև կաթն է օրգանիզմին կալցիումով ապահովում, արդեն վաղուց «մոդայից» դուրս է եկել: Ցավոք մինչև այժմ դեռ կան կոմունիստական դարաշրջանից պահպանված կամ նման մտածելակերպ ունեցող բժիշկներ: Որոնք ասեմ բավականին շատ են: Ի դեպ աշխարհում մարդկանց մահացության ամենախթանիչ գործոնների սանդղակում երրորդ տեղն է գրավում բժիշկների խորհրդատվությունը: Սա շատ ցավալի է:
Անհրաժեշտ է իմանալ, որ կաթնամթերքները ոչ հաճախ են պարունակում օգտակար միկրոէլեմենտների հավասարակշռված կազմ, ինչպես նաև պարունակում են մեծահասակների համար շատ դժվարամարս սպիտակուց կազեին: Մեծահասակ մարդու մոտ գրոծնականում չկան ֆերմենտներ կազեինը մարսելու համար: Ողջ կազեինը ներթափանցում է արյուն, տարածվում է օրգաններով, կուտակվում է հյուսվածքներում, մկանային շերտերի արանքներում, խթանում է ուռուցքների առաջացմանը և այլն: Կանթնաշոռի և պանրի ճարպը կազեինի հետ միասին պարզապես մի մահացու խառնուրդ է, որը պանրի, կաթնաշոռի և կաթնասերի սիրահարներին առաջարկում է աթերոսկլերոզ:
Կալցիումը, մագնեզիումը և ֆոսֆորը անքակտելի միներալներ են, դրանք առանց մեկը մյուսի չեն կարող ապրել: Ֆոսֆորը, ինչպես նաև կալցիումը ոսկորային հյուսվածքների գլխավոր բաղադրիչներից են: Այս միներալների փոխհարաբերությունը օրգանիզմում պետք է ճիշտ պահել, հակառակ դեպքում, եթե նրանց հավասարակշռությունը խախտվեց, ապա օրգանիզմը կենդանի մնալու համար ստպված է լինում կալցիում վերցնել ատամներից, եղունգներից, խոշոր հոդերից: Մարդը, ով իր սննդակարգում մտցնում է բավականին քանակությամբ քնջութ, դդմի սերմեր և կտավատ, կարող է չվախենալ ոսկորների կոտրվածքից, հոդերի, մաշկի, ոսկորների հիվանդություններից և նյարդային սթրեսներից:

 

Ինչպե՞ս ապահովել օրգանիզմի կալցիումը
Վերցրեք 100 գր քնջութ, 100 գր կտավատի սերմեր, 100 գր դդմի սերմեր և 100գր արևածաղկի սերմեր: Առանձին աղացեք որևէ աղացով (բլենդեռ, սրճաղաց և այլն) և խառնեք միասին: Սա կոչվում է «սուպեր կերակուր» (superfood): Օգտագործեք օրական մեկ կամ երկու ճաշի գդալ ուտելու ժամանակ: Այն շատ լավ համեմունք է աղցանների համար:​​Կարևոր է միաժամանակ օգտագործել նաև C վիտամինով հարուստ ուտելիք կամ հյութ, օրինակ նարնջի, որպեսզի օգնեք կալցիումի յուրացմանը: 
Պետք է օգտագործել այն ուտելիքը, որից մեր օրգանիզմը ունակ է յուրացնել կալցիումը: Իսկ դրա համար մենք պետք է հիշենք, որ մեզ սնուցում է ոչ թե այն, ինչքան որ մենք կերանք, այլ այն, ինչքան որ մեր օրգանիզմը կարողացավ յուրացնել: Օրինակ, մարդ կարող է ուտել 1 կգ որևէ արհեստական կերակուր և յուրացնել դրա մեջ պարունակվող կալցիումի ընդամենը 5%-ը, իսկ մեկ այլ մարդ ուտի 100 գր բնական կերակուր և յուրացնի ամբողջ 100% կալցիումը:

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon