© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

Դարձյալ քաղցկեղի մասին

 Երիտասարդ գիտնական Դեյվիդ Սերվան Շրեյբերը կյանքի յուրատեսակ  ճանապարհ է անցել: Նա ընդամենը 30 տարեկան էր, երբ ախտորոշեցին գլխուղեղի չարորակ ուռուցք և այն էլ բավականին մեծ: Ուղեղի քաղցկեղը այդ փուլում համարվում է անբուժելի: Սակայն գիտնականը կարողացավ բուժվել և այդ թեմայով 2 գիրք գրեց «Բուժում» և  «Հակաքաղցկեղ»:  Նա բազմաթիվ հետազոտություններ անցկացրեց և եկավ այնպիսի հետևությունների, որոնք կարող են օգնել շատերին՝  կամ բուժվելու, կամ էլ կանխարգելելու քաղցկեղը:
Ամենից առաջ նա ուշադրություն դարձրեց այն բանին, որ որոշ ժողովուրդներ 7, իսկ երբեմն նույնիսկ 60 անգամ ավելի քիչ են հիվանդանում քաղցկեղով, իսկ հիվանդանալու դեպքում էլ ավելի քիչ են մահանում քաղցկեղից, քան արևմտյան երկրների բնակիչները: Ժառանգականության գործոնը կազմում է ընդամենը 15 տոկոս, իսկ մնացածը ապրելակերպն է: Եվ եթե մենք փոխենք սննդակարգը, մեծացնենք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, նվազեցնենք քիմիայի հետ շփումները, ներառյալ կենցաղային քիմիան և կոսմետիկ միջոցները, ավելի մեծ ուշադրություն  դարձնենք մեր հոգևոր կյանքին, ապա կարող ենք նվազագույնի հասցնել այդ սարսափելի հիվանդության հավանականությունը:
Գիտնականը գրում է, որ քաղցկեղի բջիջները առկա են բոլորի օրգանիզմում, և հենց մեր կենսաձևն է, որ կարող է սնել քաղցկեղը կամ կանխարգելել այն՝ սատարելով պաշտպանական մեխանիզմները: Իսկ վերջին գիտական նվաճումներն ապացուցում են, որ հիվանդությունն իսկապես կարելի է կանգնեցնել՝ պարզապես խանգարելով օրգանիզմին, որ նա չսնի այդ ուռուցքը՝ հնարավորություն չտալով նրան ստեղծելու նոր արյունատար անոթներ: Գիտնականը հանգեց այսպիսի հետևությունների:
1. Ուռուցքները սնվում են ռաֆինացված շաքարով:
2. Շատ կարևոր է ամեն օր սննդի մեջ ավելացնել քրքում (шафран): Այս համեմունքը բավականին հզոր հակաբորբոքային բնական միջոց է:
3. Բացառել կամ խիստ կրճատել սպիտակ ալյուրից պատրաստված սննդամթերքները, շաքարը, կարտոֆիլը, բոլոր խռթխռթացող հատիկեղենը, լինեն կարտոֆիլից, թե եգիպտացորենից:
4. Օգտագործել հատիկեղեն, թեփով հաց, մուգ բրինձ, հնդկաձավար, քաղցր կարտոֆիլ, ձիթապտղի և կտավատի ձեթ, ձիթապտուղ, խմել մաքուր ջուր:
Իսկ ընտրությունը ձերն է:          

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon