© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

Ելից. Թագավորներ և աստվածներ

 Վերջապես ժամանակ գտա դիտելու այս «աստվածաշնչյան» ֆիլմը: Չակերտների մեջ և փոքրատառով, քանի որ չգիտեմ թե, որ աստվածն է ներշնչել այս ֆիլմի սցենարը (կամ էլ գիտեմ ուղակի չեմ բարձրաձայնում), բայց հաստատ ոչ Ամենակարող Աստված: Կարելի է ասել ևս մեկ հոլիվուդյան թանկարժեք ֆիլմ՝ ուշագրավ կադրերով և երկրային տրամաբանությամբ, և ոչ ավելին: Ներկայացնեմ որոշ փաստեր՝
- Շատ կան ավելացրած և պակասեցրած տվյալներ
- Մովսեսը Աստծուց նորմալ պատվերներ չի ստանում և սկզբնական հրաշքներ չի կատարում, այլ վերցնում է իր զենքը, որը ի միջիայլոց մինչև ֆիլմի վերջը իր կողից կապած է, և փորձում է դրանով ազատել ժողովրդին եգիպտական ստրկությունից: Նույնիսկ ժողովրդին սովորեցնում է թե ինչպես կռվեն:
- Չեզոքացնում են Աստծո զորությունը և ամեն հրաշք վերածել են երկրային գիտականորեն բացատրելի երևույթի՝ ջուրը կարմրում է կոկորդիլոսների հարձակման պատճառով, որի հետևանքով գորտերը փախչում են դուրս, սատկած կենդանիների լեշերի պատճառով շատանում են ճանճերը, այնուհետև տարածվում է համաճարակ և այդպես շարունակ:
- Մովսեսը անըդհատ գոռում է ֆիլմի աստծո վրա, խոսում է հեգնանքով կարծես թե մի երեխու հետ խոսելիս լինի, և իրականում ֆիլմում աստված էլ ներկայանում է երեխու տեսքով, ինչպես նաև իրար հետ կատակներ են անում:
- Աստված ֆիլմում ներկայացվում է դաժան, ով ուզում է կոտորի եգիպտացիներին, մինչև նրանք չաղերսեն նրան փրկության համար, իսկ Մովսեսը ներկայացվում է ընդհակառակն բարի, ով ուզում է փրկել եգիպտացիներին «աստծո» ձեռքից:
- Ծովը չի բացվում որպես հրաշք, այլ գիտական բացատրելի տեղատվություն է տեղի ունենում:
- Մովսեսը մնում է ջրի մեջ ու լողանալով գալիս է ափ:
- Ֆիլմում Մովսեսը իր ձեռքով է 10 պատվիրանները գրում քարե տախտակների վրա, իսկ Աստվածաշնչում Աստված Ինքն է Իր մատով գրում:
- Մովսեսը չի ճանաչում այդպես էլ թե ով է Աստված և ի պատասխան հրեա ժողովրդի հարցին ասում է, որ չգիտի թե ով է: Գառներին էլ մորթելիս այն հարցին թե ինչու են մորթում ասում է, որ չգիտի, բայց գուշակում է, որ հավիտյան պիտի փառաբանեն գառներին:
- և այլն, և այլն
Ֆիլմը նայելուց հետո ամենայն անկեղծությամբ ասեմ չտեսա այնտեղ Աստծուն, չզգացի նաև իրական Մովսեսին: Եթե ես լինեի Աստծուն չճանաչող որևէ մի անձնավորթյուն, ապա այս ֆիլմը ինձ ոչինչ չէր տա հոգևոր առումով:

Ֆիլմի ռեժիսիոր Ռիդլի Սկոտը ասում է, որ չի հավատում ծովի իրականում բացվելուն՝ «Դու չես կարող պարզապես ջրի պատերով միջանցք ստեղծել, որի միջոցով մարդիկ կանցնեն:»

 

«Ես չէի հավատում դրան նույնիսկ երբ ես երեխա էի նստած երրորդ շարքում: Ես հիշում եմ այն զգացումը և միտքը, որը ավելի լավ է մի գիտական և բնական բացատրություն տալ դրան:»
Ռիդլի Սկոտը հարցազրույցի ժամանակ նաև արտահայտվում է, որ չի հավատում որև է կրոնի և որ դրանք այդքան էլ լավ բան չեն: Քրիսթիան Բեյլը Մովսեսի հետ կապված ասում է՝
«Ես կարծում եմ նա շիզոֆրենիկ էր և իմ կյանքում կարդացած ամենաբրբարոս հերոսներից մեկն էր:»
«Նա շատ անհանգիստ, բռնկվող և մերկուրիալ (անկանխատեսելի միտքը փոխող) մարդ էր: Բայց ամենամեծ անակնկալը Աստծո էությունն էր: Նա նույնպես նրա նման մերկուրիալ էր:»
Այսպիսով ո՛չ ռեժիսիորը, ո՛չ գլխավոր դերասանը չեն հավատում Աստծուն, իրական քրիստոնյա չեն, հետևաբար չեն էլ կարող փոխանցել Աստվածաշնչյան լուրը և ճշմարտությունը ֆիլմի միջոցով: Տիպիկ «Նոյ» 2014 ֆիլմի ձեռագիրն է: Տեսնես ո՞վ է նման սցենարների իրական հեղինակ: Հույսով եմ գուշակեցիք...
Կարող եք ինքներդ ֆիլմը դիտել և այս վերը նշվածից էլ շատ բաներ կտեսնեք, սակայն եթե չդիտեք էլ, ապա ասեմ շատ բան չեք կորցնի:
Եղեք Աստծո հետ և ճանաչեք ճշմարտությունը

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon