© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

Ի՞նչ ընդհանրություն ունեն օսկարը և հնագույն Եգիպտոսը

 Օսկարի մրցանակաբաշխությունը դիտում է մոտ 40 միլիոն մարդ, որի ժամանակ ամենատաղանդավոր արվեստագետներին պարգևատրում են ոսկե կուռքով:
Ի՞նչն է հետաքրքրաշարժը Օսկարի արձանիկի դիզայնի հետ կապված, որ այն հնագույն եգիպտական աստծո՝ Պտահի կրկնօրինակումն է: (Դուք այն տեսնում եք նկարի մեջ)
Եգիպտոսում կային երկու հիմնական աստվածներ, որոնք հովանավորում էին նկարիչներին, արհեստագործներին և արվեստագետներին: Նրանցից մեկը հենց Պտահն էր: Հնագույն Եգիպտոսում, այն դպիրներն ու քանդակագործները, ովքեր տաճարների համար ստեղծում էին ամենալավ քանդակները և պատկերները, Փարավոնի կողմից արժանանում էին ամենաբարձր մրցանակին՝ Պտահի արձանիկին, որը ինչպես նկատեցիք նկարի մեջ տիպիկ Օսկարի արձանիկն է: Այդ արարողությունը կատարվում էր Պտահի տաճարում, որը գտնվում էր Մեմֆիս մայրաքաղաքում:
Նմանապես Օսկարի մրցանակաբաշխությունը 1947-2000թթ. կատարվում էր մի տաճարում, որը կոչվում է Shrine Auditorium (Սրբավայր դահլիճ): Միայն վերջերս են տեղափոխվել Կոդակի թատրոն:
Օսկարը ունի մեծ ընդհանրություն նաև եգիպտական Օսիրիս աստծո հետ, ով Օրիոն համաստեղությունում իշխում էր մահացածների վրա: Ըստ բուրգերի վրա հայտնաբերված տեքստերի, Փարավոնի այսպես կոչված հոգին պետք է բարձրանար Օրիոն համաստեղություն և այնտեղ վերածնվեր որպես աստղ՝ հավիտյան ապրելու համար: Փարավոնի շունչը պետք է փոխակերպվեր հոգու, որպեսզի հասներ Օրիոն, այնտեղ հավերժացվեր և ընդմիշտ հիշվեր: Այստեղ զարմանալի նմանություն կա կապված դերասանական աշխարհի հետ: Մարդը պետք է դառնա դերասան, այսինքն փոխակերպվի մեկ այլ անձի, որպեսզի կարողանա վաստակել Օսկարի արձանիկը: Այնուհետև նա դառնում է աստղ և նրա անունը հավերժացվում է Հոլիվուդի փառքի շքամուտի քարե աստղերի վրա:
Փարավոնին երկրպագում էին որպես աստված, ով դառնում էր աստղ: Մեր ժամանակակից մշակույթի մեջ այդ պրակտիկան որդեգրվել է՝ երկրպագելով նրանց, ովքեր դառնում են աստղ: Աստվածաշունչը պարզ ասում է, թե ում պետք է երկրպագել.
«...պիտի երկրպագես քո Տեր Աստծուն, և միայն Նրան պիտի պաշտես:» (Մաթևոս 4.10)
Չարը չի փոխել իր գործելաոճը, պարզապես այն դարձել է ժամանակակից: Հնագույն աշխարհում նա շատ մարդկանց գցեց կռապաշտության մեջ նման մեթոդով, և նույնը կրկնում է այսօր՝ ցանկանալով հասնել նման արդյունքների: Այս թեմայի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ դիտելով մեր «Մեդիա Մոլորություն» թեմաների շարքից երկրորդ թեման՝ «Չարի Որջը. Երկրպագության սխալ համակարգ»:

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon