© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

Հելոուի՞ն, թե՞ Բարենորոգության տոն

 Մոտենում է հոկտեմբերի 31-ը, որի ժամանակ մարդիկ անճոռնի հագուստներով և սարսափելի դիմակներով, դդմի լուսամփոփերով տոնում են Հելոուինը (Halloween): Եկեք տեսնենք իրականում թե ինչպիսի՞ տոն է այն: Չնայած, որ այսօրվա Հելոուինի իրական ծագումը այդպես էլ գաղտնիք է շատ գիտնականների համար, այնուամենայնիվ, կելտիկ Սամհային տոնը Հելոուին տոնի ամենահամոզիչ նախահայրն է: Կելտերը ապրում էին միջին դարում՝ Իռլանդիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան գրավող տարածաշրջանում: Նրանք տարին բաժանում էին երկու մասի՝ «լուսավոր մաս» (ամառ) և «խավար մաս» (ձմեռ): Հոկտեմբերի 31-ը վկայում էր ամառվա վերջը և ձմեռվա սկիզբը: Վերջինիս խավար և կարճ օրերը ասոցացվում էին մահվան հետ: Կելտերը հավատում էին, որ մեռելների և կենդանիների երկրների միջև խոչընդոտը վերանում էր հոկտեմբերի 31-ին, և մեռելները կարողանում էին տեղափոխվել այս երկիր հոգիներին այցելելու համար: Արդյունքում, որպեսզի մեռելները չճանաչեին մարդկանց և նրանց ոգիների համագործակիցների տեղ չդնեին, կելտերը հագնում էին տարբեր դիմակներ և նոր դուրս գալիս փողոց: 
Կելտիկ քահանաները (դրուիդները) խորհուրդ էին տալիս մարդկանց այցելել միմյանց տներ, հավաքել ուտելիք, որպեսզի հանգստացնեն ոգիներին, կախարդներին, ֆեյաներին, էլֆերին, որոնք իբրև այդ գիշեր գալիս էին վնասելու մարդկանց: Այդ

 ուտելիքը հիմնականում քաղցրավենիքներ էին, որոնց միջոցով փորձում էին մոլորեցնել չար հոգիներին, և եթե դա չէր հաջողվում, ապա չար հոգին էր մոլորեցնում նրանց: Այդ ամբողջ գիշեր սիմվոլիկ խարույկ էին վառում, որը ցույց էր տալիս մարդկանց՝ տարվա լուսավոր մասի ավարտը, և պաշտպանում էր նրանց գալիք խավար ձմեռից: Այդ գիշեր տեղի էին ունենում շատ բախտագուշակություններ և ոգեհարցություններ: Մարդիկ ձգտում էին իրենց նախնիների հոգիների հետ հանդիպել, որպեսզի իմանային եղանակի ապագա տեսության մասին, բերքի ապագա առատության մասին, ինչպես նաև իրենց ապագա ամուսնու մասին: Այդ ժամանակ աղջիկները մութ սենյակում մոմը ձեռքին կանգնում էին հայելու առջև և ըստ ավանդության նրանց ապագա ամուսնու դեմքը պետք է հայտնվեր արտացոլման մեջ:Այս ամենը շատ նման է այժմյան հայկական տոներին, որոնք նշվում են փետրվարի 13-ին և 14-ին: 13-ին, տրնդեզի ժամանակ ամբողջ գիշեր խարույկ են վառում, իսկ 14-ին ուտում են աղի բլիթ՝ գիշերը երազում իրենց ապագա ամուսնուն տեսնելու ակնկալիքով: Այսպիսով դուք արդեն տեղյակ եք այս տոների հեթանոսական արմատներին, որոնք քրիստոնեացվել են եկեղեցու կողմից:Աստվածաշունչը սրա հետ կապված զգուշացնում է՝«Ձեր մէջ չգտնուի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, դիւթութիւն դիւթող, գուշակող եւ հմայող եւ կամ հաւահարց, Նաեւ կախարդ, կամ վհուկ, կամ նշանագէտ, կամ մեռելահարցուկ. Որովհետեւ բոլոր այս բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է.» (Բ Օրինաց 18.10-12)Դդմի լուսամփոփի (Ջեկ լուսամփոփ, Jack of the Lantern) ավանդությունը գալիս է մի մարդուց, ում անունը Ջեկ էր, ով իբրև փորձել էր մոլորեցնել մի չար հոգու, բայց չէր ստացվել, և չար հոգին որպես պատիժ նրան ստիպել էր ամբողջ կյանքը վառված լուսամփոփով ման գար, ի ցույց բոլորին, որ չփորձեն խաբել չար հոգիներին: 

 Իսկ որտեղի՞ց առաջացավ Հելոուին անվանումը: Այն բառացի նշանակում է բոլոր սրբերի նախօրե: 609թ. մայիսի 13-ին, պապ Բոնիֆաս 4-րդը կրկին օծեց Հռոմի պանթեոնը, և այն վերանվանեց Սուրբ Մարիամի և մարտիրոսների եկեղեցի: Այդ օրը տոնվեց որպես եկեղեցու նահատակների օր: 9-րդ դարում պապ 

Գրիգոր 3-րդը այդ օրը նվիրեց բոլոր սրբերին (All-Hallows), և այդ օրը մայիս ամսից տեղափոխեց նոյեմբերի 1-ը՝ հեթանոսական Սամհային տոնից մեկ օր հետո: Արդյունքում, Սամհային տոնը քրիստոնեացվեց և սկսվեց կոչվել բոլոր սրբերի տոնի նախօրե, այսինքն Հելոուին:
Այսպիսով մենք պարզեցինք Հելոուին տոնի հեթանոսական ծագման 

պատմությունը, որը ոչ մի առնչություն չունի քրիստոնեության հետ, առավել ևս Աստվածաշնչի հետ:
Քրիստոնյա բարեկամ ընտրությունը իհարկե քոնն է՝ տոնել այն, թե ոչ, սակայն հիշիր թե ում ես ծառայելու տոնելով նմանատիպ տոներ, իհարկե ոչ Աստծուն: 
Իսկ նրանք, ովքեր այնումենայնիվ ցանկանում են հոկտեմբերի 31-ը տոնել, ապա կտանք երկու խորհուրդ՝
- Կարող եք կազմակերպել Հելոուինի տոնը, սակայն մարդկանց ճշմարտությունը փոխանցելու նպատակով:
- Կարող եք այդ օրը օգտագործել նրանց զգուշացնելու և բարի լուրը փոխանցելու համար:

 

1517թ-ի հոկտեմբերի 31-ին Մարտին Լյութերը Վիտեմբերգի եկեղեցու դռանը գամեց իր 95 թեզիսը՝ բողոքելով Կաթոլիկ եկեղեցու վարած գործունեության դեմ, որտեղից էլ ծագեց Քրիստոնեության բողոքականության ճյուղը: Այս հիշարժան օրը փոխեց 

ամբողջ աշխարհը, քանի որ Լյութերը ըստ Աստվածաշնչի առաջ քաշեց Քրիստոսի շնորհով ձրի փրկագնման փաստը: Սա մի բարենորոգության շրջան էր, որի արդյունքները շարունակվում են մինչ այսօր: Եվ փոխանակ նշելու խավար, կախարդությամբ և անճոռնի, սարսափազդու հագուստներով լի մի տոն, եկեք նշենք լույսով և բարենորոգությամբ լի այս տոնը, որով մենք իսկապես կփառաբանենք Աստծուն: Այսպիսով հոկտեմբերի 31-ը Բարենորոգության համաշխարհային տոնն է:

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon