© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

Հերակլես. Փառահեղ պաշտպա՞ն, թե՞ գնոստիկ ապստամբ

 Երկրի վրա Քրիստոսի կյանքի պատմությունը ամենավեհ պատմությունն է երբևէ գրված: Բայց այն նաև ամենակրկնօրինակվածն է: Ընդհանրապես երբ մեկին կրկնօրինակում են, ապա դա պատիվ է, բայց ոչ Հոլիվուդի դեպքում, քանի որ այն աղավաղում է ամեն ինչ: Գնոստիցիզմը ագրեսիվորեն զարգանում է: Վերջերս կինոէկրաններին հայտնվեց «Հերակլես. Լեգենդի սկիզբը» ֆիլմը, որը տիպիկ գնոստիկ ֆիլմ է և Քրիստոսի կրկնօրինակում:
Ահա այս ֆիլմը նման օրինակներից մեկն է, երբ պատմությունը թարս է ներկայացված: Եկեք համեմատենք այս ֆիլմում Հերակլեսի կյանքը Քրիստոսի կյանքի հետ՝
1. Հերակլեսը կիսաստված և կիսամարդ է - Հիսուս Քրիստոսը լիովին Աստված և լիովին մարդ է: (Ա Հովհ. 5.1, Ղուկ. 1.35, Փիլիպ. 2.7-8, Եբր. 2.9-10)
2. Ֆիլմում Հերակլեսը օգտվում է իր հոր՝ Զևսի զորությունից - Քրիստոսը ապավինում է Իր Հորը ամեն հարցում: (Հովհ. 5.30, Ղուկ. 22.42)
3. Հերակլեսը ասում է, որ ինքը փրկություն է առաջարկում մարդկանց, ինչպես նաև

 ֆիլմի հատվածներից մեկում թագավորը խաչաձև ամրացված Հերակլեսին ասում է, որ դու մարդկանց փրկություն ես առաջարկում, բայց ինքնդ քեզ չես կարում փրկես: Այդ ժամանակ Հերակլեսը նայում է դեպի երկինք, դիմում իր հորը և ստանալով ուժ ազատվում է խաչաձև կապանքից ու ոչնչացնում շրջապատի թշնամիներին - Քրիստոսն է առաջարկում փրկություն մարդկանց (Ա Թես. 5.9, Բ Տիմ. 2.10): Քրիստոսը խաչվում է, և երբ շրջապատի ամբոխը ծաղրում է նրան ասելով, որ ինքն Իրեն չի կարողանում փրկի, էլ ուր մնաց մարդկանց փրկի, Հիսուսը դիմում է Իր Հորը և բարեխոսում այդ մարդկանց համար, այլ ոչ թե իջնում խաչից և ոչնչացնում նրանց: Այնպես որ Հերակլեսը կարծես նման է Քրիստոսին, բայց ամեն բան ներկայացնում է աղավաղված, և հենց դրա մեջ է մեծագույն վտանգը: 

 Այստեղ թրեյլերի մեջ ներկայացվում է, որ այն թագավորությունը, որը Հերակլեսը ուզում է վերացնի և ապաստամբում է դրա դեմ, ղեկավարվում է վախով, այլ ոչ թե սիրով: Նման ձև է ներկայացվում նաև Աստվածաշնչում, որ սատանան մեղադրանք է նետում Աստծուն ասելով, որ արարվածները ենթարկվում են Նրան վախից ելնելով, այլ ոչ թե սիրով: Բայց Աստված ապացուցում է բոլորին, որ դա սուտ է, Իր վերաբերմունքով, որը լցված է սիրով: 
Հերակլեսը պաշտոնական թրեյլերի մեջ ներկայացվում է որպես թագավորությունից վտարված հերոս: Այդ սատանան էր, որ վտարվեց երկնային թագավորությունից: (Ղուկ. 10.19, Հայտն. 12.9)
Հերակլեսը ապստամբության է դրդում մադրկանց, քանի որ նրան դուր չի գալիս թագավորության օրենքները: Սատանան երկնքում ապստամբություն ստեղծեց, քանի որ նրան դուր չեկավ երկնային թագավորության օրենքները: (Հայտն. 12.7,13,17, Եզ. 28.13-17)
Հերակլեսը այդ նպատակին հասնելու համար օգտագործում է իր ուժը, ոչնչացնում, սպանում և ավերում: Սատանան է նման կերպ վարվում՝ ոչնչացնում, ավերում և սպանում: (Հովհ. 8.44; 10.10)

Թրեյլերի այս մի հատվածում ներկայացվում է, որ Հերակլեսը շարժվում է իր սրտի թելադրանքով: Իսկ Աստվածաշունչը մեզ ասում է, որ մարդու սիրտը չար է և նրանով առաջնորդվել չի կարելի, քանի որ անպայման մեղքի մեջ կընկնես: (Երեմիա 17.9)
Սրտով առաջնորդվելը շատ վտանգավոր է և մենք պետք է ղեկավարվենք ու առաջնորդվենք Աստծո Խոսքով:

Ֆիլմի հատվածներից մեկում շատ վառ կերպով գնոստիկ լուր է փոխանցվում: Աղջիկը Հերակլեսին փոխանցում է մի թալիսման, որը իրենից ներկայացնում է փաթաթված օձ և դրանից հետո նրանք մերկանում են: Նմանատիպ Աստվածաշնչում կինը մտնում է կապի մեջ օձի հետ, այնուհետև այն առաջարկում Ադամին և դրանից հետո նրանց աչքերը բացվում են ու նկատում, որ մերկ են: Սակայն ի տարբերություն Հերակլես

ֆիլմի, Ադամն ու Եվան ամաչում են դրանից և զգում իրենց մեղքը, իսկ Հերակլեսը և նրա սիրուհին վայելում են այդ մերկությունը և շարունակում իրենց ապստամբ գործը:
Հերակլես բառը նշանակում է «Փառահեղ պաշտպան», բայց նա չի կարող պաշտպանել ձեզ մեղքից, այլ ընդհակառակը, նա ինքը մեծ հաճույքով մասնակցում է այդ մեղքի մեջ: Միայն Քրիստոսը կարող է ազատել մեզ մեղքերից: (Մաթևոս 1.21)
Քրիստոնյա բարեկամ, եղիր տեղեկացված և զգուշացիր նման գնոստիկ ֆիլմերից: 

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon