© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

Նոյ. Աստվածաշու՞նչ, թե՞ գրաֆիկական վեպ

 Ամբողջ քրիստոնեական աշխարհը անհամբերությամբ սպասում է աստվածաշնչյան ամենահայտնի հերոսներից մեկի էկրանավորման պրեմիերային: Դարեն Արոնովսկին ստեղծել է մի ֆիլմ, որի անունն է «Նոյ», բայց շտապենք հիասթափեցնել քրիստոնյաներին, որ այն չունի աստվածաշնչյան հիմք: Մեր համարձակ արտահայտության համար բերենք հիմնավոր փաստեր՝
 

Փաստ 1
«Նոյ» ֆիլմը ստեղծվել է ոչ թե Աստվածաշնչի փաստերի հիման վրա, այլ Դարեն Արանովսկու և Արի Հանդելի գրած գրաֆիկական վեպի հիման վրա: Ահա այդ վեպից մի հատված.
«Դա մի աշխարհ էր առանց հույսի, մի աշխարհ առանց անձրևի և մշակաբույսերի, որտեղ գերիշխում էին պատերազմատենչ ռազմիկները և բարբարոսական ամբոխները: Այդ դաժան աշխարհում Նոյը մի լավ մարդ էր: Նա հմուտ մարտիկ էր, հրաշագործ (կախարդ) և հեքիմ, սակայն նա միայն ուզում էր խաղաղություն իր և իր ընտանիքի համար...»
Արանովսկին ֆիլմի նպատակը ամփոփելով ասում է.
«Սա իսկապես մի վեհ նախագիծ է, և ես կարծում եմ, որ այն իրոք տեղին է, քանի որ այն շրջակա միջավայրի ապոկալիպսիսի մասին է, որը ըստ իս, շատ հրատապ թեմա է մեր մոլորակի համար ներկա ժամանակներում: Այնպես որ ես կարծում եմ ֆիլմը մի արժեքավոր թեմա ունի, որ անմիջապես կապված է մեր հետ: Նոյը առաջին բնապահպանն էր...»

Հետևաբար մենք տեսնում ենք, որ ֆիլմի ռեժիսիորի նպատակն է ոչ թե աստվածաշնչյան հոգևոր ճշմարտության քարոզումը, այլ զուգահեռ անցկացնելու, որ մեր օրերում շրջակա միջավայրը ոչնչացման եզրում է և դրա մասին հոգ տանել է պետք:
 

 

Փաստ 2
Ֆիլմի ռեժիսիորը քրիստոնյա չէ: Իհարկե մենք չենք ուզում ցածրացնել ոչ քրիստոնյա և ոչ հոգևոր մարդու բարի նպատակները, սակայն, նման մարդը չի կարող ճիշտ պատկերացում ունենալ Աստվածաշնչի հիմնարար ճշմարտության մասին և հետևաբար չի կարող այն ճիշտ ներկայացնել մարդկանց՝ գցելով նրանց մոլորության մեջ: Արանովսկին հարցազրույցի ժամանակ արտահայտվել է՝
«Ռուբի – Գիտեք, շատ կինոգործիչներ հիմնականում ստեղծում են կամ գեղարվեստական հիմքերով ֆիլմեր կամ էլ պարզապես տիպիկ դերասանական ֆիլմեր, իսկ դուք կարծես նոր ժանր եք ստեղծել, որը ներկայացնում է երկու կողմն էլ: Ինչպե՞ս ձեզ հաջողվեց գտնել այս երրորդ տարբերակը:
Դ. Արանովսկի – Դա հավանաբար այն պատճառով է, որ ես անաստված եմ: Եվ հետևաբար ես ստիպված էի ինձ համար աստված ստեղծել, և իմ աստվածը պատմողական ֆիլմ ստեղծելն է, որն էլ վերջնական արդյունքում դառնում է իմ աստվածը, իսկ այդ թեման դառնում է իմ մանտրան (բուդիստական ոճի աղոթք):»
Այնպես որ «Նոյ» ֆիլմի բնապահպանության թեման էլ հենց նրա աստվածն է:
 

Փաստ 3
Վեպի մեջ երկիրը ներկայացվում է ամայի մի անապատ, քանի որ անձրև չի գալիս: Հետևաբար ինչպե՞ս պետք է Նոյը պատրաստեր տապանը: Նոյը տապանը կառուցում է կախարդական անտառի միջոցով, որը աճեցրել էր իր պապի՝ Մաթուսաղայի տված կախարդական սերմի միջոցով: Բայց արդյունքում Նոյը կտրում է բոլոր ծառերը և կառուցում տապան, այնպես որ Նոյը նույնիսկ այնտեղ բնապահպան էլ չի ներկայացվում: Այս ամենը Աստվածաշնչյան իրական պատմության աղավաղում է, և սրա միջոցով մարդկանց մոլորեցնում են:
 

 Փաստ 4
Նոյը և իր ընտանիքը միակը չեն լինում տապանի մեջ: Իսկ Աստծո Խոսքը պարզ ասում է, որ տապանում փրկվեցին միայն Նոյը և նրա ընտանիքը (Ծննդոց 7.13):

Գրող, ռեժիսիոր և պրոդյուսեր Բրայան Գոդվան ասում է.
«Ունենալով մեծ հնարավորություն կարդալու Նոյ ֆիլմի սցենարի թարմացված տարբերակը, ուզում եմ ձեզ նախազգուշացնել, որ եթե դուք ակնկալում եք տեսնելու պատմության մեջ ամենավեհ նավաստիի աստվածաշնչյան իրական պատմությունը և Աստծուն հնազանդության ու փրկագնման հեքիաթը, ապա ասեմ, որ ձեզ սպասում է մեծ հիասթափություն:»
Նախ Գոդվանն է անաստված, երկրորդ հերթին բացահայտում է մեկ այլ անաստվածի նկարահանած ֆիլմի իրական նպատակը:
Սիրելի Քրիստոնյա, եթե նույնիսկ դիտեք այդ ֆիլմը, ապա դիտեք որպես հեքիաթ, և չընդունեք այն որպես աստվածաշնչյան ճշմարտություն:
Թող Աստված պահպանի ձեզ ամեն մոլորությունից...

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon