© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

Պիտեր Փենի խավար ծագումը

 Կարծում եմ` զարմանալի չէ ոչ մեկին, որ ժամանակից դուրս գտնվող Պիտեր Փենի մասին հեքիաթը ունի շատ տարօրինակ բովանդակություն, ինչպիսին են օրինակ հետևյալ ուղերձները՝ «Երբեք չես մեծանա... արա այն, ինչ ցանկանում ես», «սպանելը նորմալ է» և «պեդոֆիլիա» (հոգեկան խանգարում, երբ մեծահասակը սեռական ցանկություն է ունենում 11 և ցածր տարեկան երեխաների նկատմամբ): Ի վերջո, Պիտեր Փեն անվանումը տրվել է ի պատիվ հունական սեռական շեղվածության, բռնաբարության և տանջանքի աստծո: Մենք սրա մասին դեռ կխոսենք մանրամասն: Պիտեր Փենի պատմությունը ունի խավար ծագում: Այնպես որ պետք է լավ մտածել, նախքան ձեր երեխաներին ցույց տալը:
Այս պատմությունը ի սկզբանե գրվել է Ջեյմս Մեթյու Բերիի կողմից՝ ծնված 1860թ.ին: Նա կորցրեց իր 13տ. եղբորը դահուկային պատահարի ժամանակ: Նրա մայրը այդպես էլ մտովի չվերականգնվեց այդ պատահարից հետո: Նա նույնիսկ հագցնում էր Ջ. Բարիին իր եղբոր պես՝ ձևացնելով, թե նա կենդանի է: 

 

Բարին դարձավ գրող և 1891թ.ին ամուսնացավ դերասանուհի Մերի Անսելի հետ, մի ամուսնություն, որը ըստ նրա գործընկերներից մեկի, այդպես էլ երբեք լիովին չկայացավ: Մի օր Բարին, հյուծված իր փորձություններից, շան հետ զբոսնում էր մոտակա այգում և հանդիպում է Դեվիսի ընտանիքին: 1994թ.ին թողարկված «Կախարդական երկիր» (Finding Neverland) ֆիլմը, որտեղ խաղում է Ջոնի Դեփը, հենց հիմնված է այդ հանդիպման պատմության վրա: Բարին անմիջապես ընտելանում է տղաներին՝ Ջորջին, Ջեկին և փոքրիկ Պիտերին, դառնալով նրանց ընտանիքի մշտական այցելուն, ըստ որի էլ ձեռք է բերում «քեռի Ջիմ» մականունը: Բարին սկսում է օգտագործել Դեվիսի ընտանիքը՝ որպես իր նոր պատմության ներշնչման աղբյուր, հատկապես Պիտերին, որի պատվին էլ անվանում է գլխավոր հերոսին՝ Պիտեր Փենին:
Առաջին անգամ Պիտեր Փենը ի հայտ է գալիս նրա՝ Ջորջ Դեվիսին նվիրված պատմվածքում, որը կոչվում է «Փոքրիկ սպիտակ թռչունը»: 

 Գրքի մեջ Դեվիդ անունով մի տղա ընկերանում է պատմողի հետ, ով ձևացնում է թե ուներ տղա, ով մահացել է: Նա օգտագործում է այդ սուտը Դեվիդի ծնողների մոտ կարեկցանք ստեղծելու համար: Պատմողը հատկապես հիանում է նրանից, որ Դեվիդի մայրը ենթարկվում է այդ ստին, և թույլ է տալիս, որ նա Դեվիդին լիովին վերցնի իրենից: Նա պատմվածքում հորինում է մի կախարդական տղա՝ Պիտեր Փեն անվամբ, ով երբեք չի մեծանում և ապրում է Քենինգսթոնի այգում: Նրա մեկ այլ գրքում Պիտեր Փենը սպանում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեծանան:
Իսկ թե ինչու Բարին ստեղծեց հունական այլասերված աստծո կերպարով հերոս պարզապես անհանգստացնող է: Հատկանշական է, որ Բարիի անձնական կյանքում սկսում են մեղադրանքներ առաջանալ, որ իբրև նրա փոխհարաբերությունները Դեվիսի երեխաներից մեկի հետ անպատշաճ է: Ահա Միքայելի 8 ամյակին Բարիի կողմից գրված նամակի մի մասը՝
«Ես կուզեի լինել քեզ հետ և քո մոմերի հետ: Դու կարող ես ինձ նայել որպես քո մոմերից մեկը, որը վատ է լուսավորում, մի մոմ որը ճարպոտ է և մեջտեղից թեքվում է: Բայց ոչինչ, ուռա, որ ես Միքայելի մոմն եմ: Ես կուզենայի քեզ տեսնել առաջին անգամ կարմիր կաշվից հագուստով... Ես քեզ շատ եմ սիրում թանկագին Միքայել, բայց ոչ ոքի չասես:»

 Բարիի մասին կենսագրական պատմվածքում Պիերս Դադջեոնը ասում է, որ Դեվիսի ընտանիքի ծնողները մահանում են, և մայրը մահի ժամանակ նամակում գրում է, որ կուզենար Ջենին (իր քույրը) խնամեր երեխաներին, սակայն Բարին փոխում է Ջենին Ջիմիով և ստանձնում երեխաների խնամակալի դերը: Այդ գրքում հեղինակը պարզ ասում է, որ Բարիի կապվածությունը երեխաների հետ պարզապես ընկերական չէին, այլ ավելին:
Բարին նախքան Դեվիսի երեխաներին հանդիպելը հայտնի էր որպես երեխաների հետ ընկերություն անող, և լուրջ մեղադրանքներ էր ստացել որպես պեդոֆիլ: Պատճառներից մեկը նրա գրքում գրված սցներաներից մեկի հետ է կապված, որտեղ գլխավոր հերոսը, ով կարծես հենց ինքը Բարին է, մերկացնում է մի փոքրիկ տղայի և վերջինիս խնդրանքով պառկում է նրա հետ միևնույն անկողնում:   

 Փենի կերպարը հայտնի է որպես կոտոշավոր և սմբակավոր մի անձնավորություն, որից էլ եկել է ներկայիս պատկերացումը սատանայի հետ կապված: Նրա կերպարը օգտագործվում է բազմաթիվ ֆիլմերում, ինչպիսիք են «Նառնիայի խրոնիկան», «Փենի լաբիրինթոսը» և հենց «Պիտեր Փենը»: Յուրաքանչյուր այս ֆիլմերում նա ներկայացվում է դրական կերպար և ընկերություն է անում ֆիլմի աղջկա հետ, իսկ թե ինչու դիտեք մեր «Մեդիա մոլորություն» սեմինարները պարզելու համար:
Պիտեր Փենի ֆիլմում, Փենը աղջկան ասում է. «Թող ընտանիքդ և արի գնանք մի վայր որտեղ չկան կանոններ, որտեղ երբեք չես մեծանում և ինչ ուզում անում ես»: Նմանատիպ խոսքերով գայթակղեց սատանան երկնային հրեշտակների մի մասին՝ ասելով որ Աստծո օրենքը խիստ է, որ այն իրագործելը անհնար է, և առաջարկեց հետևել իրեն՝ գնալով այնպիսի մի վայր որտեղ չկա օրենք, և որտեղ ինչ ուզում անում են:

Այս ֆիլմը երեխաների համար չէ, այն սովորեցնում է նրանց անհարգալից վերաբերմունք ծնողների նկատմամբ, եսասիրություն, ամենաթողություն, առանց կարգուկանոնի կյանք և չարություն: Հարգելի ծնողներ, եղեք ուշադիր և հոգատար նրանց հանդեպ, ում Աստված տվել է ձեզ:

Մայքլ Ջեքսոնը այնքան էր տարված Պիտեր Փենի պատմությունով, որ իր այգում կառուցեց սեփական Կախարդական երկիրը (Neverland): Ինչպես Բարին, Ջեքսոնը կարծես նույնպես ուներ հատուկ տարվածություն հունական այլասերված աստծո՝ Փենի նկատմամբ, ինչպես ցուցադրվում է նրա գրասենյակում կախված նկարի մեջ: Այնտեղ նա նկարված է փոքրիկ մերկ աղջիկների և տղաների հետ, ձեռքին բռնելով Փենի սրինգը: Եվ պատահական չէ թե ինչու նրան սկսեցին մեղադրել երեխաների նկատմամբ ունեցած կասկածելի փոխհարաբերությունների մեջ:
Հարգելիներ թող Աստված լուսաբանի ձեզ ամեն հարցում և պահպանի Իր մեծ սիրով

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon