© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

Վտանգավոր մոլություն

Եվ այսպես: Սուրճ: Եվրոպայում 17 – րդ դարից կիրառության մեջ մտած այս ըմպելիքի հիմնական, եթե ոչ միակ բաղկացուցիչը կոֆեինն է: Այս նյութը մտնում է նաև այլ ըմպելիքների կազմի մեջ՝ կոկա – կոլա, պեպսի – կոլա, թեյ, կակաո, մատե և այլն:
Այս ըմպելիքի ջատագովները նշում են, որ այն բարձրացնում է տոնուսը, տրամադրությունը և աշխատունակությունը: Իսկ ահա բժշկությունը լուրջ կասկածներ ունի այդ մասին: Որովհետև բացի նրանից, որ կոֆեինը հաճախացնում է սրտի ռիթմը և բարձրացնում  արյան ճնշումը, այն պատկանում է նաև ալկալոիդների դասին: Սրանք կենսաբանորեն ակտիվ նյութեր են, որոնց մեծամասնության ազդեցությունը օրգանիզմի վրա դեռևս բավականաչափ  ուսումնասիրված չէ: Ասենք, որ սրանց շարքին է պատկանում նաև նիկոտինը: Իսկ այժմ հիասթափություն է սպասում այս ըմպելիքի սիրահարներին:   Պարզվում է, որ
1. Կոֆեինի խթանող ազդեցությունը պատրանք է:
Սուրճի սիրահարներն ասում են, որ այն առույգացնում է իրենց: Դա այդպես է, եթե դուք նոր եք սկսում խմել այն: Առաջին երկու ամիսներին դա այդպես է՝ պայմանավորված նրա մեջ պարունակվող կոֆեինի կենսաքիմիական հատկություններով: Սակայն եթե դուք հին սուրճ խմող եք, կոֆեինից կախվածությունն այլևս թույլ չի տալիս որ ձեր օրգանիզմը արտադրի դոֆամին նյութը, որը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը: Վերելքը, որ զգում եք դուք սուրճի հերթական բաժակից հետո, ոչ այլ ինչ է, քան հոգեբանական պատրանք: Այդ հետևությանն են եկել Բրիստոլի համալսարանի գիտնականները, ովքեր հետազոտություններ են անցկացրել 379 կամավորների վրա: Մասնակիցներին բաժանել են երկու խմբերի, որոնք 16 ժամ կոֆեին չեն օգտագործել: Ապա խմբերից մեկին տվել են իսկական սուրճ, իսկ մյուսին՝ համով չտարբերվող, սակայն պարզապես կոֆեինի փոխարինիչ: Խմելուց հետո մասնակիցները նշել են, թե ինչ զգացումներ են ունեցել: Եվ հետաքրքիր է, որ բոլորը մասնակիցները նշել էին, որ իրենք ուժերի վերելք են զգում: Իսկ փորձից առաջ և հետո մասնակիցներին մի քանի տեստ էին առաջարկել, որը պետք է բացահայտեր նրանց աշխատունակությունը, ինչպես նաև ուշադրության և հիշողության մակարդակը: Պարզվել է, որ այդ ցուցանիշները բացարձակապես չեն բարելավվել: Ահա թե ինչու հետազոտության հեղինակներն այն համոզմունքին են, որ ժամանակակից մարդիկ խմում են սուրճը ոչ թե մտավոր աշխատանքի բարելավման պատճառով, այլ մշակութային ավանդույթների և որ անկարևոր չէ՝ կախվածության հետևանքով:
2. Խանգարում է քունը:
Հաստատված փաստ է. Եթե դուք սուրճ եք խմում, երբեք չեք կարող բնականոն քնել: Ահա թե ինչու նույնիսկ քնելուց 6 ժամ առաջ ընդունած սուրճը ձեզ թույլ չի տա հանգիստ քնել: Նույնիսկ օրվա ընթացքում օգտագործած սուրճը ազդում է քնելու փուլերի վրա և թույլ չի տալիս ուղեղին հանգստանալ: Այստեղ արդեն շատ կարևոր է այն, որ դուք ընտելանում եք սուրճին, խմում եք անընդհատ, և անընդհատ չեք հանգստանում: Արդյու՞նքը. Դուք խրոնիկ չեք հանգստանում և դառնում եք նյարդային ու բռնկուն: Իսկ միգուցե՞ սա է պատճառներից մեկն այն բանի, որ այսօր մեր հասարակությունը դարձել է գրգռված ու նյարդային, անհանդուրժող և բարկացկոտ:
3. Սուրճը սպանում է երիտասարդներին:
Չորս բաժակ սուրճ օրվա ընթացքում և դուք դառնում եք տխուր վիճակագրության հերոսներից մեկը: Ըստ այդ վիճակագրության՝ մահացության մակարդակը այս խմբի մարդկանց մոտ ավելի բարձր է, քան մնացած խմբերի մոտ: Ուսումնասիրություններ են կատարվել ավելի քան 40 000 մարկանց մոտ և պարզվել է, որ օրական 4 և ավելի բաժակ սուրճ օգտագործողների մոտ մահացության հավանականությունը 21 տոկոսով ավելի է, քան չափավոր օգտագործողների մոտ: Եվ ինչն է ավելի ուշագրավ, որ ռիսկային գործոնը բարձր է երիտասարդների և միջին տարիքի անձնավորությունների մոտ՝ մինչև 55 տարեկանը: Մահացության վտանգը կապված է առավելապես սիրտ – անոթային հիվանդությունների հետ: Այս խմբերի մոտ մահացության հավանականությունը մյուս խմբերից բարձր է 50 տոկոսով: Իսկ տարբերություն սեռերի միջև այս առումով չկա. Կանայք և տղամարդիկ հավասարաչափ ենթակա են ռիսկային գործոնին:
Բոլոր օգտագործողներն էլ հրաշալի գիտեն, որ եթե բաց թողնեն նույնիսկ մեկ ընդունումը, դա առաջ է բերելու գլխացավ, մարմնի ջարդվածություն, թուլություն և նույնիսկ սրտխառնոց նոպաներ:               Դե ինչ: Պարտադիր չէ հասնել այն սահմանին, որից այն կողմ համարյա թե անհնար է սեփական ուժերով պայքարել այդ վտանգավոր մոլության դեմ….. Իսկ մինչ այդ այնքա~ն ռոմանտիկ է թվում սուրճի հերթական գավաթը…   

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon