© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

Քաղցած խաղեր. ըմբոստ փրկիչ

 Վերջերս շատ մոդայիկ է դարձել ֆիլմերը նկարահանել աղավաղված աստվածաշնչյան սյուժեով, և դրանցից մեկն է «Քաղցած խաղերը»: Օրինակ հատուկ գիրք է գրվել հովիվների և եկեղեցու անդամների համար, որը կոչվում է «Ավետարան ըստ քաղցած խաղեր տրիլոգիայի»: Բայց արդյո՞ք անվտանգ է օգտագործել նման խավար պատկերները բացատրելու փրկության ծրագիրը:
Սկզբում ասենք, որ գրող Սյուզան Քոլինզը այս գիրքը գրելու համար ներշնչվել է Թեսեուսի և Մինոտավրի մասին հունական առասպելներից, որոնք ընդհանրապես կապ չունեն աստվածաշնչյան ամբասիր պատմության հետ:
Ահա ֆիլմի հակիրճ սյուժեն: Հետապոկալիպտիկ Կապիտոլիումը (նախկինում Հյուսիսային Ամերիկան) անցկացնում է ամենամյա հեռուստատեսային միջոցառում, որը կոչվում է «Քաղցած խաղեր»: Ամեն շրջան պետք է հանի 12-18տ հասակի մեկ աղջկա և մեկ տղայի անուն, ովքեր պետք է կռվեն միմյանց նկատմամբ մինչ մահ՝ արիստոկրատ խավի համար: Նմանատիպ ֆիլմերը ունենում են երկու հիմնական թեմա՝ ըմբոստություն և մարդասպանություն: Ֆիլմի չարագործը բռնատիրական հասարակության ղեկավարն է, ում անվանում են նախագահ Սնոու: Ֆիլմի փրկիչը Քիթնիսն է: Նրա անունը ծագում է Սագիտարիա (աղեղնավոր) ցեղի ջրային Քիթնիս

բույսերից: Ահա թե ինչու է նա ֆիլմում հանդես գալիս որպես նետաձիգ կամ աղեղնավոր, քանի որ կապված է 12 կենդանակերպերից մեկի՝ Աղեղնավորի հետ: Ուշագրավ է այն փաստը, որ «Քաղցած խաղեր»-ի առաջին և երկրորդ մասերը լույս են տեսել հենց Աղեղնավորի կենդանակերպի առաջին օրը՝ նոյեմբերի 20-22:Աղեղնավորը պատկերվում է որպես կենտավր մարդ՝ նետը ձեռքին: Աղեղնավորը կրակե նշան է, և Քիթնիսը նույնպես անվանվում է «Աղջիկը կրակի վրա»: Կենդանակերպում կա 12 նշան (13, եթե հաշվենք նաև Օձակիրին - Ophiuchus): Ֆիլմում նմանապես կան 12 շրջաններ (13-ը, եթե հաշվենք 13-րդ շրջանը): Աղեղնավորը խորհրդանշում է ազատություն և հեղափոխություն, իսկ դրանք հենց ֆիլմի գլխավոր թեմաներն են: 12-րդ շրջանի նախկին չեմպիոն Հեյթմիչը միշտ ներկայանում է հարբած և հանդիսանում է որպես դաստիարակ: Հունական դիցաբանությունում Քիրոնը, որը Աղեղնավորի հին տեսակն է, հանդիսանում էր հերոսների դաստիարակ և կենտավր էր, իսկ կենտավրները միշտ հարբած էին: Այսպիսով դուք տեսաք փաստերով ֆիլմի հեթանոսական ծագումը:Այժմ եկեք նայենք այս ֆիլմի սյուժեին բարու և չարի միջև հակամարտության լույսի ներքո: Ֆիլմի առաջին մասում Քիթնիսը կամավոր իրեն է

 առաջարկում իր քրոջ փոխարեն: Առաջին հայացքից թվում է թե այն քրիստոսանման արարք է: Բայց երբ որ ավելի ուշադիր ենք նայում, ապա նկատում ենք աստվածաշնչյան աղավաղված պատկեր, մի չարաբաստիկ խաբեություն: Աստվածաշնչյան շատ հղումներ են արվում սյուժեի երկխոսության ժամանակ, ինչպես նաև ֆիլմի երգերի ժամանակ: Օրինակ ֆիլմի սաունդթրեքներից մեկը կոչվում է «Սիրահարը մանկանման է» (Lover is Child-like), որտեղ ասվում է. «Իմ սիրահարը քրիստոսանման չէ, այլ իմ սիրահարը մանկանման է»: Մյուս երգերը, օրինակ «Արքայությունը թող գա» և «Աբրահամի աղջիկը» նույնպես պարունակում են աստվածաշնչյան թեմաներ, սակայն աղավաղված:

 

Աբրահամի աղջիկը

Աբրահամը բռնեց Իսահակի ձեռքը և տարավ միայնակ սարը,

Մինչդեռ նրա աղջիկը թաքնված հետևում էր,

Նա չէր համարձակվում շնչել, նա շատ լուռ էր,

Ինչպես հրեշտակ լացում էր մորթելու պատճառով,

Աբրահամի աղջիկը բարձրացրեց ձայնը:

Այնուհետև հրեաշտակը հարցրեց, թե ինչպես է նրա անունը,

Նա ասաց. «Ես չունեմ անուն»,

Հետո հրեշտակը հարցրեց. «Ինչպե՞ս կարող է այդպես լինել»

«Իմ հայրը երբեք ինձ անուն չի տվել»,

Եվ նա թուրը բարձրացրեց մորթելու համար,

Աբրահամի աղջիկը բարձրացրեց նետը:

Ինչպե՞ս ես դու համարձակվում աղջիկ չենթարկվել քո հորը,

Ավելի լավ է դու թողնես Իսահակին, որ գնա: 

 

Միայն այս բառերը կարդալիս զգացվում է չարի ձեռքը, և հոգևոր մարդը իրեն շատ ճնշված է զգում նման մթնոլորտում:
Եկեք տեսնենք չարագործին՝ նախագահ Սնոուին: Ֆիլմի ստեղծողները իրենց թրեյլերներից մեկում նախագահ Սնոուին պատկերում են որպես երկնքում ապրող: Նա նաև կարողանում է իր ամենատես հեռուստատեսությամբ հետևել բոլորին: Այնտեղ Սնոուի ձայնը կարծես գալիս է երկնքից: Այնուհետև Քիթնիսը իր նետը ուղղում է դեպի երկինք և անմիջապես ցույց են տալիս էկրանին Սնոուին, ով ուշադիր նայում է Քիթնիսին: Ֆիլմի վերջին մասի համար թրեյլերում Սնոուն նստած է մի սպիտակ գահի,

 որը գտնվում է լիովին սպիտակ սենյակում, նա նույնպես հագնված է սպիտակ և նրա մազերն են ձյունի պես սպիտակ: Իսկ Պիտը կանգնած է նրա աջ կողմում: Էկրանին հայտնվում են հետևյալ բառերը՝ միասնություն, բարգավաճում և զոհաբերություն: Այս բառերը իհարկե ունեն աստվածաշնչյան հղումներ: Այսպիսով Սնոուն ներկայացվում է երկնքում, ամենատես, նստած սպիտակ գահին և ինքն էլ լիովին սպիտակ: Անկասկած սա Աստծո կրկնօրինակումն է:

«Ես տեսնում էի մինչև որ աթոռներ դրվեցին, եւ Հինավուրցը նստեց. Նրա հագուստը՝ ձյունի պես սպիտակ, եւ Նրա գլխի մազը՝ մաքուր ասրի պես.» (Դանիել 7.9)

 

Սնոուն Աստծո կերպարն է ֆիլմում, սակայն չարի տեսքով, սա գնոստիկ մտածելակերպ է... սա գնոստիկ ֆիլմ է: Եկեք տեսնենք, ում է խորհրդանշում Քիթնիսը:

Մի սցենարում Քիթնիսը իբրև ամուսնանում և հագնվում է սպիտակ հարսի շոր: Այնուհետև նա արագ պտտվում է և շորը փոխակերպվում է լիովին սև՝ կարապի պես՝ թևերով, դա ավելի շուտ դևի նշան է: Հարսի շորը Աստվածաշնչում խորհրդանշում է արդարությունը, փրկությունը, որ տալիս է Քրիստոսը՝
«Ես ուրախությամբ պիտի ուրախանամ Տերով, իմ անձը պիտի խնդա իմ Աստծով. Որովհետեւ Նա ինձ փրկության հանդերձներ հագցրեց, արդարության պատմուճանը գցեց ինձ վերա. Ինչպես մի փեսա, որ դնում է իր խոյրը, եւ մի հարսի պէս՝ որ զարդարվում է իր զարդերով։» (Եսայա 61.10)

 

 Քիթնիսը, ով ներկայանում է որպես փրկիչ, այսինքն Քրիստոսի կերպարը, իրականում Նրա աղավաղումն է, նա չարի հագուստ է առաջարկում՝ լի ըմբոստությամբ և սպանությամբ, այլ ոչ սպիտակ հագուստ ինչպես Քրիստոսը՝ լի արդարությամբ և մաքրությամբ:
Թռչնի այն սիմվոլը, որ նա կրում է (Mocking Jay) ըմբոստության նշանն է:

Ֆիլմի վերջին մասի պոստերներում Քիթնիսը պատկերվում է սպիտակ գահին նստաց: Նա գահընկեց է անում Սնոուին, այսինքն իբրև Աստծուն, և ինքն է Նրա տեղը նստում: Սակայն ուշադրություն դարձրեք նրա հագուստի գույնին, այն լիարժեք կարմիր է, որը հիշեցնում է մի անառակ կնոջ հայտնության գրքից, ով հագնված է կարմիր և նստած է ինչ որ մի բանի վրա: Նա չարի խորհրդանիշն է:

 

Այսպիսով նրանց ստեղծած Քրիստոսի կերպարը ըմբոստ է և գահնկեց է անում է նրանց ստեղծած Աստծո կերպարին: Սա լիովին գնոստիկ պատկերացում է և ընդհանրապես համահունչ չէ Աստվածաշնչի հետ: 
Մենք այստեղ նույնպես տեսնում ենք չարի ձեռքը: Թույլ մի տվեք նման սյուժեով ֆիմերը ներթափանցեն ձեր տները և աղավաղեն ձեր պատկերացումները Հայր Աստծո և Քրիստոսի մասին, և Նրանց առաջարկած փրկության ծրագրի մասին: Աղոթեք նման ֆիլմերի ստեղծիչների և դերասանական կազմի համար, ովքեր նույնպես ունեն կարիք փրկվելու:

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon