© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

The Sims խաղի քայքայիչ ազդեցությունը հասարակության վրա

 Հենց սկզբից, երբ Maxis-ը մեկնարկեց իր The Sims խաղը, 2000թվականին, այն դարձավ հիթ։ Միլլիոնավոր օրինակներ վաճառվեցին՝ հատկապես դեռահաս աղջիկների շրջանում։ Հնարավո՞ր է, որ ոչ թե այս մարդիկ են «խաղում կյանքի հետ», ինչպես խաղի նշանաբանն է, այլ որ մի խավար ուժ է խաղում նրանց հետ։ 
«Բոլոր ժամանակների ամենալավ վաճառված խաղը», «Երբևէ ամենաշատ վաճառված համակարգչային խաղի ֆրենչայզը» և «Տարվա խաղ»։ Ահա նման բնութագրիչներով The Sims-ի համար բացվեցին դռներ դեպի շատ տներ և ընդունվեցին շատ ծնողների կողմից, իբրև մի սիրունիկ խաղ, որն իրենց երեխաներին սովորեցնում է կյանքի տարբեր բնագավառների մասին։ Բայց խաղի նշանաբանը՝ «Խաղա կյանքի հետ», բացահայտում է խաղի հեղինակների իսկական նպատակները։

Չկան կանոններ, չկան սահմաններ
The Sims-ն ամբողջությամբ առաջնորդվում է «Արա ինչ ուզում ես» փիլիսոփայությամբ, որի հեղինակը սատանիստ Օլիսթեր Քրոուլին է, ում կեղծանունն էր «Գազան»՝ ի նշան նրա չար էության։ Չկա չափ ու սահման։ Խաղում նույնիսկ կարող ես սպանել քո Սիմին։ Ճիշտ ինչպես Դիսնեյում, The Sims-ում էլ ամեն բան ցուցադրվում է վարդագույն ակնոցների ետևից։ Թվում է, թե ամեն բան անմեղ է, բայց շատ բաներ են ջրի երես դուրս գալիս, երբ ուսումնասիրում ես Աստծո Խոսքի լույսի ներքո:

 

 

Համասեռամոլություն
Համասեռամոլություն երևույթը կարող ենք գտնել The Sims խաղի հենց ամենառաջին տարբերակում։ Նախքան մենք ցույց կտանք, թե ինչպես է The Sims-ը աջակցում նույն սեռի հետ ամուսնությունը խաղի միջոցով և իր թրեյլերներում, կարևոր է հասկանալ, որ Աստված նախատում է համասեռամոլությունը ճիշտ այնքան, որքան ցանկացած այլ մեղք. «Կամ թե չգիտե՞ք որ անիրավներն Աստծո արքայությունը չեն ժառանգի։ Մի խաբվեք. ոչ պոռնիկները,  ոչ կռապաշտները, ոչ շնացողները, ոչ իգացողները, ոչ արվագետները, ոչ գողերը ոչ ագահները, ոչ արբեցողները, ոչ նախատողները, եւ ոչ հափշտակողները Աստծո արքայությունը չեն ժառանգի։» (Ա Կորնթացիս 6.9-11)
Այս համարում մյուս մեղքերի շարքում թվարկվում է և համասեռամոլությունը: Աստված չի ատում համասեռամոլներին։ Նա սիրում է մարդուն, բայց ատում է մեղքը, և այդ իսկ պտճառով Նա տվեց Իր Որդուն՝ մահանալու մեզ համար, որ մենք հաղթահարենք մեղքը՝ Նրա զորությամբ։ Այս խաղում համասեռամոլությունն ավելի խոշոր պլանով է երևում, և մենք բացահայտում ենք դա, ուստի, եկեք պարզաբանենք։
Նույնասեռ հարաբերությունները հնարավոր էին դեռ The Sims 1-ում, բայց նրանք կարող էին պարզապես ապրել միասին։ Ամուսնությունը հնարավոր չէր, և խաղում հեղինակների կողմից նախապես ձևավորած ընտրության ենթակա ընտանիքների մեջ էլ չկային նույնասեռ զույգեր։ Այժմ խաղում առկա է ընտրության ենթակա պատրաստի համասեռամոլ զույգ և մի քանի այլ Սիմ էլ իրենց կենսագրության բնութագրության մեջ նշված են, որպես համասեռամոլության հակում ունեցող։ Երբ Սիմի «ազատ կամք» հնարավորությունը ակտիվացված է, նրանք կարող են առանց քեզ հարցնելու դառնալ համասեռամոլ կին կամ տղամարդ։ Համաձայն Sims Wikia-ի, յուրաքանչյուր Սիմ բնույթով երկսեռ է, այժմ քո Սիմերը կարող են սիրահետել, համբուրվել մեկ այլ Սիմի հետ, ժամադրվել, սեքսով զբաղվել, սիրահարվել և այլ ռոմանտիկ կապերի մեջ մտնել համապատասխան տարիքի  ցանկացած սեռի Սիմի հետ:

 

Ուրվականներ, հոգիներ և չար ուժեր

 Մեկ այլ բան, որ կարող ենք գտնել խաղի բոլոր տարբերակներում, ուրվականներն ու հոգիներն են։ EA Games-ը 2014-ին հրատարակեց խաղի մի թարմացում The Sims 4-ի համար, որը թույլ է տալիս խաղացողներին ստեղծել ուրվականներ և դրանցով խաղալ խաղում ինչպես մնացած Սիմերի հետ։ Այս ուրվականները կարող են ստանալ աշխատանք, գնել տուն և ապրել այնպես, ասես երբեք էլ չեն մահացել։ Բացի դա, նրանք կարող են նաև ունենալ փոխհարաբերություններ ինչպես այլ ուրվականների, այնպես էլ սովորական Սիմերի հետ և անել նրանց հետ ամեն հնարավոր բան՝ համբուրվել, սեռական հարաբերությունների մեջ մտնել և նույնիսկ՝ ունենալ երեխաներ։ Սովորական Սիմից և ուրվականից ծնվում է ուրվական երեխա։
Աստվածաշունչն զգուշացնում է մեռելահարցուկների, այսինքն՝ մեռելների հետ զրուցելու մասին. «Երբոր քո Եհովա Աստծո քեզ տված երկիրը մտնես, այն ազգերի գարշելի գործերի պես անել չսովորես։ Ձեր մեջ չգտնվի իր տղային կամ աղջկան  կրակից անցկացնող,  դյութություն դյութող,  գուշակող և հմայող և կամ  հավահարց, Նաև կախարդ, կամ վհուկ, կամ նշանագետ, կամ  մեռելահարցուկ. Որովհետև բոլոր այս բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է. և այս գարշելի բաների պատճառով քո Եհովա Աստվածը հալածում է նրանց քո առաջից։» (Բ Օրինաց 18.9-12) 
Թվում է՝ EA Games-ն ու Maxis-ը անկում են կատարում ամեն բան ավելի վատացնելով յուրաքանչյուր թարմացման հետ։ Գուցե սա կարող է հավատացնել մարդկանց, որ գոյություն ունեն ուրվականներ (մենք միայն գիտենք, որ կան չար ուժեր և ընկած հրեշտակներ, տե՛ս Ա Թագավորաց 28.13-14), բայց սա կհավատացնի նրանց, իբր նրանք մեր փոքրիկ ընկերներն են։ Մենք նույնիսկ կարող ենք սեռական հարաբերություններ ունենալ նրանց հետ։ Մի գուցե սատանան պատրաստում է մեզ մի ավելի մեծ բանի համար այս «անմեղ» խաղի միջոցով։
Սա պարզապես այսբերգի երևացող մասն էր, որ մենք քննարկեցինք այստեղ։ The Sims-ի տարբեր տարբերակներ պարունակում են զոմբիներ, վամպիրներ, կախարդներ, New Age երաժշտություն, այլմոլորակայիններ, մարդիկ, որոնք առևանգվում են և հղիանում այլմոլորակայինների կողմից, պատահական սեռական հարաբերություններ, դավաճանություն՝ ամուսնական զույգին, ալկոհոլի գովազդ և խնջույքներ՝ որպես կյանքի երջանկության աղբյուր, կախարդություններ, կապ ապագա սերունդների հետ, ջրահարսեր, մումիաներ (մահացածները՝ վերադարձած) և նմանատիպ շատ այլ բաներ։ 
Ավելի մանրամասն վիդեո խաղերի մասին դիտեք մեր «Արհեստական աշխարհը» տեսանյութում: 
«Որովհետև մեր պատերազմը արյունի և մարմնի հետ չէ, այլ  իշխանությունների և պետությունների հետ,  այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնավորների մէջ են։ Սրա համար Աստծո սպառազինությունն առեք, որ կարող լինեք հակառակ կենալ չարության օրում, և ամենը կատարելով հաստատ կանգնել:» (Եփեսացիս 6.12-13)

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon