© 2012-2017 Hope Media

Please reload

Վերջին հոդվածները

Հզոր բռունցք

06/08/2017

1/1
Please reload

Գլխավորը

Արդյո՞ք Հիսուս Քրիստոսը բնական համարեց տրանսգենդեր մարդկանց գոյությունը։

 

Վերջերս Հաֆինգթոն Փոստում տեղ գտած հոդվածում Մարկ Օլմսթեդը պնդում է, որ ըստ Հիսուսի խոսքերի, որոշ մարդիկ ծնվում են որպես տրանսգենդեր, եւ նման վարքագիծը այլեւս չպետք է աղմուկ բարձրացնի։ Ըստ Օլմսթեդի, մարդիկ չպետք է խուճապի մատնվեն կամ սարսափեն գենդերային արտահայտման ոչ ավանդական կատեգորիաներից, այլ պարզապես  «թող տանեն» այն։ Իր խոսքերը ապացուցելու համար Օլմսթեդը կիրառում է Հիսուսի խոսքերը կապված ներքինու հետ՝

 

«Որովհետեւ կան ներքինիներ, որ մոր որովայնից այնպես են ծնվել. Եւ կան ներքինիներ՝ որ մարդկանցից են ներքինացվել. Եւ կան ներքինիներ՝ որ իրենց ներքինացրին երկնքի արքայության համար. Ով որ կարող է տանել՝ թող տանի։» (Մաթեւոս 19.12)

 

Հատկապես նա նշում է, որ «մոր որովայնից ծնված ներքինիները» կարելի է օրինականորեն հասկանալ որպես ինտերսեքսուալ եւ տրանսսեքսուալ մարդկանց։ Օլմսթեդը եզրահանգում է անում, որ Հիսուսը պարզորոշ կերպով միեւնույն առաջարկն է անում, թե ինչպես վերաբերվել նման մարդկանց՝ «Ով որ կարող է տանել՝ թող տանի»։

Օլմսթեդը, ով ԼԳԲՏՔ-ի պաշտպան է եւ վարում է հոմոսեքսուալ կյանք, բացահայտորեն ասում է, որ նա դիտարկում է Աստվածաշունչը որպես «պատմական գեղարվեստի ճոխացված աշխատանք», եւ չի ընդունում որպես որեւէ բանի ապացուցման հիմք։ Այնուամենայնիվ, նա Հիսուսի վերոնշյալ խոսքերը օգտագործում է որպես իր տեսանկյան ապացույց ընդդեմ քրիստոնյաների։

 

Այսօր շատերն են սկսել մեկնաբանել Մաթեւոս 19.12-ը Օլմսթեդի նման։ Սակայն եկեք պարզաբանենք, թե ի՞նչ նկատի ուներ Քրիստոսը աստվածաշնչյան տվյալ հատվածում։

 

Ներքինի բառը տրանսգենդերյան մարդկանց վերագրելու համար պետք է լուրջ վերլուծության փաստեր բերել։ Բոլոր ստանդարտ դասականների, Նոր Կտակարանի եւ եկեղեցական հայրերի հունարեն լեքսիկոգրաֆիան բացահայտում է, որ նրանք միեւնույն իմաստն են փոխանցում կապված հունարեն ներքինի (ԷՈՒՆՈՒԽՈՍ) բառի հետ՝

  1. Տղամարդ, ով ունակ չէ բեղմնավորելու երեխա, ամորձատման, պատահարի (Ղեւտացիներ 21.20) կամ բնածին արատի պատճառով (Մաթեւոս 19.12) 

  2. Պալատական տղամարդ ներկայացուցիչ կամ ամորձատված (Եսթեր 2.3) կամ ոչ (Ծննդոց 39.1)

 

Հունական լեքսիկոնում չի նշվում որեւէ հեմաֆրոդիտե, անդրոգեն կամ որեւէ այլ տերմին, որը կվերագրեր ներքինի բառը ինտերսեքսուալ, տրանսգենդեր կամ համասեռամոլ մարդկանց։

 

Գիտական ամսագրերում տեղ գտած որոշ վերջին հոդվածներ փորձեցին օգտագործել աստվածաշնչից դուրս հունա-հռոմեական նյութեր, վերագրելու ներքինի բառը տրանսգենդերյան մարդուն։ Սակայն այդ նյութերը Քրիստոսից շատ ավելի ուշ են գրվել (200-400 մթ), եւ չեն կարող դիտարկվել որպես միեւնույն ժամանակաշրջանի գրություն։ Այո, այդ դարաշրջանի որոշ գրողներ ենթադրում էին, որ ներքինիները ոչ տղամարդիկ էին, ոչ էլ կանայք։

Սակայ, Աստվածաշունչը գրում է միայն երկու սեռի մասին՝ տղամարդ եւ կին (Մաթեւոս 19.4)։ Հիսուսի խոսքերին որպես հիմնավորում ոչ թե պետք է բերել ավելի ուշ գրված հունա-հռոմեական գրականությունը, այլ ավելի վաղ գրված Հին Կտակարանը։

Հին Կտակարանում ներքինի լինելը մեղավոր բան չէր, եւ չէր ցույց տալիս որեւէ մեկի հոմոսեքսուալ վարքագիծը։

Միջկտակարանյան հրեական գրություններում ներքինիները նույնպես չեն բնութագրվում որպես հոմոսեքսուալիստներ (Esther 1.1.13 (LXX); Judith 12:11; Wisdom of Solomon 3:14; P.Cair.Zen. I 159076.), այլ հետերոսեքսուալներ (Sirach 20:4; 30:20.)։ 

 

Ինչպե՞ս հասկանալ Մաթեւոս 19.12 -ում Քրիստոսի ասաց խոսքերը. «Ով որ կարող է տանել՝ թող տանի։» Ինչպես միշտ աստվածաշնչյան յուրաքանչյուր համար պետք է վերլուծվի դիտարկելով ամբողջ համատեքստը։ Նախորդող ինը համարներում (Մաթեւոս 19.1-9) Հիսուսը պատասխանում է փարիսեցիների հարցին կապված ամուսնության եւ ամուսնալուծության հետ։ Նա ասում է. «Ամեն ով որ իր կինն արձակի, առանց պոռնկության պատճառի եւ ուրիշին առնի, շնություն է գործում. Եւ արձակվածն առնողը շնություն է գործում։» (Մաթեւոս 19.9)։ Աշակերտները ի պատասխան ասում են, որ այդ դեպքում ավելի լավ է չամուսնանալ (Մաթեւոս 19.10)։ Քրիստոսը այնուհետեւ պատասխանում է, որ բոլորին չի տրված նման կամքի ուժ կամ հնարավորություն, եւ հարցը վերաբերվում է ամուսնությանը։ Եվ Նա շարունակելով թվարկում է այդ մարդկանց ինչպես կարդացինք Մաթեւոս 19.12- ում։ Նա բացատրում է, որ ամուրիություն կարող է լինել բնածին արատի, ամորձատման պատճառով, ինչպես նաեւ երբ մարդը չի ամուսնանում տրամադրելով ամբողջ իր ուժն ու ժամանակը ավետարանի տարածմանը։

Այնպես, որ Հիսուսի խոսքերը «Ով որ կարող է տանել՝ թող տանի» նկարագրում է, որ ոչ բոլորը կարող են իրենց զսպել ամուսնանալուց, այլ ոչ թե տրանսգենդերյան վարքագիծը։

Մեղքի պատճառով շատերը ծնվում են արատներով եւ դեֆորմացիաներով։ Եվ Աստված չի մերժում նման մարդկանց, սակայն մերժում է սեռական այլասերությունը, որ դեմ է Իր պատվիրաններին։

 

Մենք պետք է մերժենք հասարակության եւ մշակույթի կողմից առաջարկված այն գաղափարը, որ մարդու ինքնությունը որոշվում է ըստ նրա սեռական կողմնորոշվածության։ Այնպիսի տերմիններ, ինչպիսիք են գեյ, լեսբուհի եւ տրանսգենդեր, պետք է օգտագործվեն ոչ թե նկարագրելու մարդու ինքնությունը, այլ վարքագիծը։

 

Իհարկե Օլմսթեդի մեկնությունը կապված Մաթեւոս 19.12 -ի հետ սխալ է, սակայն նա եւ ինչպես բոլոր նրանք, ովքեր իրենց խմբավորում են ԼԳԲՏՔ-ի մեջ, արժանի են Աստծո եւ մարդկային սիրո, քանի որ նրանց համար նույնպես մահացել է Քրիստոսը։ Քանի դեռ նրանք ապրում են ունեն հնարավորություն ետ դառնալու իրենց մեղքերից եւ նվիրվելու Փրկչին։ Միայն Քրիստոսը կարող է բուժել նրանց սրտերը եւ պարգեւել հավիտենական կյանք։  

Share on Facebook
Share on Twitter
Please reload

Հետեւեք մեզ
Please reload

Արխիվ
  • Facebook Basic Square
  • YouTube Social  Icon