ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մենք բերում ենք հույս, փոփոխություն եւ ոգեշնչում յուրաքանչյուր տուն որպես հոգեւոր մեդիա կենտրոն։ Մենք համաշխարհային Hope Channel հեռուստաընկերության ներկայացուցիչն ենք Հայաստանում։ Գործում ենք 2012թ.-ից, եւ պատրաստում ենք բազմաբնույթ տեսանյութեր, ռադիոհաղորդումներ եւ հոդվածներ՝ կապված առողջ ապրելակերպի, մեդիայի, ընտանեկան փոխհարաբերությունների, երիտասարդական կյանքի, մանուկների, գիտական աշխարհի, հոգեւոր կյանքի եւ Աստվածաշնչի հետ։
Մեր նպատակն է կատարել Քրիստոսի մեծագույն պատվերը՝
"Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի՝ պահեն. և ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը: ԱՄԵՆ:" (Մաթևոս 28. 19,20)